Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում արյան փոխներարկման մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում արյան փոխներարկման մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչում պատվեր է տրված արյուն չընդունել։ Ուստի մենք չպետք է ընդունենք ո՛չ ամբողջական արյունը, ո՛չ էլ նրա հիմնական բաղադրիչները, լինի սննդի մեջ թե բժշկական նպատակներով։ Նկատի առնենք հետևյալ աստվածաշնչյան համարները։

  •   Ծննդոց 9:4։ Աստված թույլ տվեց, որ Ջրհեղեղից հետո Նոյն ու իր ընտանիքը որպես սննդամթերք օգտագործեն նաև կենդանիների միսը։ Բայց նրանք չպետք է ուտեին նրանց արյունը։ Աստված պատվիրեց Նոյին. «Միայն թե միսը իր հոգով, այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք»։ Այս պատվերը վերաբերվում է ողջ մարդկությանը, քանի որ բոլորս էլ Նոյից ենք սերել։

  •   Ղևտական 17:14։ «Ոչ մի տեսակ մարմնի արյուն չուտեք, որովհետև ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է։ Ով որ ուտի այն, պետք է վերանա»։ Աստված համարում է, որ հոգին, կամ՝ կյանքը, արյան մեջ է և պատկանում է իրեն։ Ճիշտ է, այս պատվերը տրվել էր միայն Իսրայել ազգին, սակայն հստակ երևում է, թե որքան խստորեն է Աստված նայում արյուն ուտելուն։

  •   Գործեր 15:20։ «Հեռու մնա.... արյունից»։ Աստված քրիստոնյաներին տվեց այն նույն պատվերը, որը տվել էր Նոյին։ Պատմությունը ցույց է տալիս, որ վաղ քրիստոնյաները հրաժարվում էին արյուն ընդունել, նույնիսկ եթե դա բժշկական նպատակների համար էր։

Ինչո՞ւ է Աստված պատվիրել հեռու մնալ արյունից

 Կան լուրջ բժշկական հիմքեր արյան փոխներարկումից հրաժարվելու համար։ Սակայն դրանից հրաժարվելու կարևորագույն պատճառը մեկն է. Աստված պատվիրել է մեզ հեռու մնալ արյունից, քանի որ այն, ինչ ներկայացնում է արյունը, սուրբ է իր համար (Ղևտական 17:11; Կողոսացիներ 1:20