Անցնել բովանդակությանը

Աստվածաշունչը ի՞նչ է ասում դինոզավրերի մասին

Աստվածաշունչը ի՞նչ է ասում դինոզավրերի մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչում ուղղակիորեն չի խոսվում դինոզավրերի մասին։ Սակայն Սուրբ Գիրքը Աստծուն է վերագրում «բոլոր բաների» արարումը, ուստի ակնհայտ է, որ դրանք նրա ստեղծած բաների թվում էին (Հայտնություն 4։11 a Թեև Աստվածաշունչը կոնկրետ չի նշում այդ արարածների մասին, այն հիշատակում է կենդանիների խմբեր, որոնց մեջ կարող էին լինել դինոզավրեր։

  •   «Ծովային հսկա կենդանիները», կամ՝ «հրեշները» (Ծննդոց 1:21, ծնթ., «Նոր աշխարհ թարգմանություն», 2013թ., անգլ.)։

  •   «Գետնի բոլոր սողունները» (Ծննդոց 1:25, «Արարատ» թարգմանություն)։

  •   «Երկրի գազանները» (Ծննդոց 1:25

Դինոզավրերը ուրիշ կենդանիների՞ց են առաջացել

 Բրածոները ցույց են տալիս, որ դինոզավրերը ոչ թե աստիճանաբար են առաջացել էվոլյուցիայի միջոցով, այլ միանգամից։ Դա ներդաշնակ է աստվածաշնչյան այն խոսքերին, ըստ որոնց՝ Աստված է ստեղծել բոլոր կենդանիներին։ Օրինակ՝ Սաղմոս 146:6-ում Աստծու մասին ասվում է, որ նա «Ստեղծիչն է երկնքի ու երկրի, ծովի և այն ամենի, որ կա նրանցում»։

Դինոզավրերը ե՞րբ են ապրել

 Աստվածաշունչն ասում է, որ ծովային ու ցամաքային կենդանիները արարվել են ստեղծագործական հինգերորդ և վեցերորդ օրերում, կամ՝ ժամանակաշրջանում (Ծննդոց 1:20–25, 31 b Այսպիսով՝ Սուրբ Գրքից կարելի է եզրակացնել, որ դինոզավրերը գոյություն են ունեցել երկար ժամանակ։

Բեհեմոթն ու լևիաթանը դինոզավրե՞ր էին

 Ո՛չ։ Թեև համոզվածությամբ չի կարելի ասել, թե «Հոբ» գրքում նշված այդ կենդանիները ինչ կենդանիներ էին, սակայն բեհեմոթին սովորաբար նույնացնում են գետաձիու, իսկ լևիաթանին՝ կոկորդիլոսի հետ։ Դա ներդաշնակ է Աստվածաշնչում տրված նրանց նկարագրությանը (Հոբ 40:15–23; 41:1, 14–17, 31)։ Ամեն դեպքում «բեհեմոթ» և «լևիաթան» բառերը չեն կարող վերաբերել դինոզավրերին։ Աստված Հոբին ասաց, որ անձամբ ուշադրություն դարձնի այդ կենդանիներին, իսկ Հոբը ապրել է դինոզավրերի՝ երկրի երեսից վերանալուց երկար ժամանակ հետո (Հոբ 40:16; 41:8

Ի՞նչ եղավ դինոզավրերի հետ

 Աստվածաշնչում դինոզավրերի անհետացման մասին ոչինչ չի ասվում։ Սակայն այնտեղ նշվում է, որ բոլոր բաները ստեղծվել են «[Աստծու] կամքով», ուստի հստակ է, որ Աստված դինոզավրերի հետ կապված նպատակ ուներ (Հայտնություն 4։11)։ Երբ այդ նպատակն իրագործվեց, նա թույլ տվեց, որ դինոզավրերը վերանան։

a Բրածոները վկայում են, որ դինոզավրեր գոյություն ունեցել են։ Դրանք ցույց են տալիս, որ երկրի վրա ինչ-որ ժամանակ տարբեր տեսակի և չափի շատ դինոզավրեր են եղել։

b Աստվածաշնչում «օր» բառը կարող է վերաբերել հազարավոր տարիների տևողություն ունեցող ժամանակահատվածների (Ծննդոց 1։31; 2։1–4; Եբրայեցիներ 4։4, 11