Անցնել բովանդակությանը

Անհրաժե՞շտ է կրոնական կազմակերպության անդամ լինել

Անհրաժե՞շտ է կրոնական կազմակերպության անդամ լինել

Աստվածաշնչի պատասխանը

 Այո, քանի որ Աստված ուզում է, որ մարդիկ մեկտեղ հավաքվեն իրեն երկրպագելու համար։ Աստվածաշունչն ասում է. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները» (Եբրայեցիներ 10:24, 25

 Հիսուսի հետևորդները կազմակերպված խումբ էին լինելու։ Դա երևում է Հիսուսի հետևյալ խոսքերից, որ ասաց նրանց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13:35)։ Իրար հանդեպ սեր դրսևորելու համար Քրիստոսի աշակերտները նախևառաջ պետք է շփվեին միմյանց հետ։ Հետևաբար, նրանք կազմելու էին ժողովներ և պարբերաբար հավաքվելու էին երկրպագության համար (1 Կորնթացիներ 16:19)։ Այս բոլոր ժողովները համատեղ լինելու էին մեկ համաշխարհային եղբայրություն (1 Պետրոս 2:17

Կրոնի անդամ լինելը բավական չէ

 Թեպետ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ պետք է հավաքվեն Աստծուն երկրպագելու համար, սակայն չի ասում, որ կրոնի անդամ լինելը Աստծուն հաճեցնելու համար բավական է։ Աստծու հավանությանն արժանանալու համար մեր կրոնը պետք է էական ազդեցություն ունենա մեր վարքի և ապրելակերպի վրա։ Օրինակ՝ Աստվածաշնչում կարդում ենք. «Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են, և անարատ մնալ աշխարհում» (Հակոբոս 1:27