Անցնել բովանդակությանը

Ինչի՞ մասին է Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը

Ինչի՞ մասին է Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչի «Հայտնություն» գրքի հունարեն անունը «Ապոկալիպսիս» է, ինչը նշանակում է «բացահայտել» կամ «հայտնաբերել»։ Այս անունը ցույց է տալիս, թե ինչի մասին է գիրքը. այն բացահայտում է բաներ, որոնք գաղտնի են եղել, և հայտնում է այնպիսի իրադարձությունների մասին, որոնք պետք է տեղի ունենային այն գրվելուց դարեր անց։ Գրքում գրված շատ մարգարեություններ դեռ պետք է իրենց կատարումն ունենան։

Գրքի բովանդակությունը

«Հայտնություն» գիրքը հասկանալու բանալիներ

  1.   «Հայտնությունը» Աստծու ծառաների համար ոչ թե ահազդու գիրք է, այլ հակառակը՝ քաջալերական ու հուսադրող։ Չնայած որ շատերը, լսելով ապոկալիպսիս բառը, պատկերացնում են կործանում, սակայն այս գրքի սկզբում և վերջում գրված է, որ երջանիկ են նրանք, ովքեր կարդում, լսում ու պահում են գրքում գրված խոսքերը (Հայտնություն 1:3; 22:7

  2.   «Հայտնությունում» օգտագործվում է խորհրդանշական լեզու, հետևաբար շատ բաներ չպետք է հասկանալ բառացի (Հայտնություն 1:1

  3.   «Հայտնությունում» հանդիպող շատ հասկացությունների, խորհրդանշանների և անձնավորությունների մասին նշվել են Աստվածաշնչի նախորդ գրքերում։

  4.   Տեսիլքները վերաբերում են «Տիրոջ օրվա» ժամանակ տեղի ունեցող դեպքերին, որը սկսվել է 1914թ.-ին, երբ հաստատվեց Աստծու Թագավորությունը և սկսեց իշխել Հիսուս Քրիստոսը (Հայտնություն 1:10)։ Այդ իսկ պատճառով կարող ենք ակնկալել, որ «Հայտնություն» գրքի մարգարեությունները կգտնեն իրենց կատարումը մեր օրերում։

  5.   «Հայտնությունը», ինչպես որ ամբողջ Աստվածաշունչը հասկանալու համար մեզ հարկավոր է Աստծուց իմաստություն խնդրել և դիմել այն մարդկանց օգնությանը, ովքեր արդեն հասկացել են այն (Գործեր 8:26–39; Հակոբոս 1:5