Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Փափկամորթների խեցիների առանձնահատուկ ձևերը

Փափկամորթների խեցիների առանձնահատուկ ձևերը

ՓԱՓԿԱՄՈՐԹՆԵՐԻ խեցին օգնում է նրանց ապրել խիստ անբարենպաստ պայմաններում և դիմակայել ծովի ընդերքում եղած ահռելի ճնշմանը։ Լավագույն պաշտպանություն ապահովելու խեցիների այդ առանձնահատկությունը ինժեներներին մղել է ուսումնասիրել դրանց ձևն ու կառուցվածքը, որպեսզի կարողանան ստեղծել այնպիսի փոխադրամիջոցներ ու շինություններ, որոնք պաշտպանություն կապահովեն ներսում գտնվող մարդկանց համար։

Նկատի առնենք հետևյալը։ Ինժեներները մանրակրկիտ ուսումնասիրեցին խեցիների երկու ձև. երկփեղկ (ճանկաշերեփի ձև ունեցող) խեցիները և պարուրաձև (պտուտակի ձև ունեցող) խեցիները։

Նրանք պարզեցին, որ երկփեղկ խեցիների արտաքին մակերեսի ուռուցիկ ելուստները ճնշումը ուղղում են դեպի երկու փեղկերի միացման հատվածը՝ կապանը, և դեպի եզրերը, իսկ պարուրաձև խեցիների գալարուն արտաքին շերտը ճնշումը ուղղում է դեպի խեցու ներքին առանցքային հատվածը և լայնացող եզրը՝ բերանը։ Երկու դեպքում էլ խեցու ձևն այնպիսին է, որ ճնշումն ուղղվում է դեպի դրա ամենաամուր հատվածները, ընդ որում, քիչ հավանական է, որ փափկամորթը գտնվի խեցու այդ հատվածներում, այնպես որ, եթե անգամ խեցին վնասվի, փափկամորթը, ըստ ամենայնի, վնաս չի կրի։

Գիտնականները նաև ճնշմանը դիմակայելու ունակության համեմատական փորձարկումներ են արել բնական խեցիների և եռաչափ (3-D) տպիչով ստացված սովորական կիսագնդերի և կոների վրա, որոնք ունեին նույնպիսի ձև ու կառուցվածք, ինչ բնական խեցիները, սակայն առանց արտաքին շերտի բարդ մանրամասնությունների։ Փորձարկումների արդյունքները ցույց տվեցին, որ բարդ մակերևույթի շնորհիվ բնական խեցիները կրկնակի անգամ ավելի լավ էին դիմակայում ճնշմանը, քան այդ մակերևույթից զուրկ, պարզ ձև ունեցող կիսագնդերն ու կոները։

Այդ ուսումնասիրությունների արդյունքների գործնական կիրառության մասին գիտական մի հանդեսում ասվում էր. «Եթե ի վերջո գա մի օր, որ սկսենք խեցու ձև ունեցող մեքենա վարել, դա և՛ նորաոճ կլինի, և՛ նախատեսված կլինի դրանց ներսում գտնվող «փափուկ մարմինները» պաշտպանելու համար» (Scientific American)։

Ի՞նչ եք կարծում։ Փափկամորթների խեցիների այդ առանձնահատուկ ձևերը էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։