Եփեսացիներ 2։1-22

2  Աստված կենդանացրեց ձեզ, երբ դուք մեռած էիք ձեր հանցանքների ու մեղքերի մեջ+,  որոնցում մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի համակարգի համաձայն+, օդի իշխանության իշխանի+ կամքի համաձայն, այն ոգու+, որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ+։  Այո՛, դրանց մեջ լինելով՝ բոլորս էլ մի ժամանակ վարվում էինք մեր մարմնի ցանկությունների համաձայն+՝ մարմնի ու մտքի ուզած բաները անելով+, և մյուսների նման ի բնե բարկության+ զավակներ էինք։  Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ+, մեր հանդեպ դրսևորած իր մեծ սիրով+  կենդանացրեց մեզ և միավորեց Քրիստոսի հետ, երբ մեռած էինք հանցանքների մեջ+ (անզուգական բարության միջոցով դուք փրկվեցիք)+,  և մեզ նրա հետ միասին նա կենդանացրեց+ ու նստեցրեց երկնային ոլորտում+ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ,  որպեսզի գալիք+ ժամանակներում* իր անզուգական բարության գերազանց հարստությունը+ իր մեծահոգությամբ դրսևորի մեր հանդեպ, որ միության+ մեջ ենք Քրիստոս Հիսուսի հետ։  Դուք այս անզուգական բարության միջոցով փրկվեցիք, քանի որ հավատացիք+։ Դա ձեր վաստակը չէ+, այլ Աստծու պարգևն է+.  և գործերի շնորհիվ չէ ձեռք բերվում+, որպեսզի որևէ մեկը պարծենալու հիմք չունենա+։ 10  Մենք նրա աշխատանքի պտուղն ենք+ և Քրիստոս Հիսուսի հետ միության+ մեջ լինելով՝ ստեղծվել ենք+ բարի գործեր անելու համար+, որոնք Աստված նախատեսել է+, որ անենք։ 11  Ուստի միշտ հիշեք, որ նախկինում դուք մարմնով այլազգի էիք+ (մարդկանց կողմից թլփատվածները+ ձեզ անթլփատ էին կոչում), 12  և որ այն ժամանակ դուք առանց Քրիստոսի էիք+՝ օտարացած էիք+ Իսրայելի ժողովրդից և օտար՝ խոստման ուխտերին+, չունեիք հույս+ և առանց Աստծու էիք աշխարհում+։ 13  Բայց այժմ, Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինելով, դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյունով մոտեցաք+։ 14  Նա մեր խաղաղությունն է+, որ երկու կողմերը+ մեկ դարձրեց+ և քանդեց մեջտեղի պատը+, որը բաժանում էր+ նրանց։ 15  Իր մարմնի միջոցով+ նա վերացրեց թշնամությունը+՝ հրամանագրերից բաղկացած պատվիրանների Օրենքը+, որպեսզի իր հետ միաբանելով՝ երկու կողմերից+ մեկ նոր մարդ+ ստեղծի և խաղաղություն հաստատի 16  և որպեսզի տանջանքի+ ցցի միջոցով այս երկու կողմերին մեկ մարմնի+ մեջ ամբողջությամբ հաշտեցնի+ Աստծու հետ, քանի որ իր անձով ոչնչացրեց թշնամությունը+։ 17  Նա եկավ ու խաղաղության բարի լուրը քարոզեց ձեզ+՝ հեռու եղողներիդ, և խաղաղություն՝ մոտ եղողներին+, 18  որովհետև նրա միջոցով մենք՝ երկու կողմերս էլ+, Հորը մոտենալու+ արտոնություն ունենք մեկ ոգով+։ 19  Հետևաբար դուք այլևս օտարներ+ ու պանդուխտներ չեք+, այլ սրբերի+ հետ համաքաղաքացիներ+ և Աստծու ընտանիքի+ անդամներ եք, 20  և դուք կառուցվել եք առաքյալների+ ու մարգարեների+ հիմքի+ վրա, իսկ այդ հիմքի անկյունաքարը+ հենց ինքը Քրիստոս Հիսուսն է։ 21  Նրա հետ միության մեջ՝ ամբողջ շինությունը, ներդաշնակորեն համակցված+, դառնում է սուրբ տաճար Եհովայի համար+։ 22  Նրա հետ միության մեջ+ լինելով՝ դուք նույնպես միասին կառուցվում եք, որպեսզի դառնաք մի բնակավայր, որտեղ Աստված կբնակվի ոգով+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։