Ժողովող 3։1-22

3  Ամեն ինչ իր ժամանակն ունի+, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա.  ծնվելու*+ ժամանակ և մահանալու+ ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը արմատախիլ անելու+ ժամանակ,  սպանելու+ ժամանակ և բուժելու+ ժամանակ, քանդելու ժամանակ և կառուցելու+ ժամանակ,  լացելու+ ժամանակ և ծիծաղելու+ ժամանակ, ողբալու+ ժամանակ և պարելու+ ժամանակ,  քարեր շպրտելու+ ժամանակ և քարեր հավաքելու+ ժամանակ, գրկելու+ ժամանակ և գրկախառնությունից խուսափելու+ ժամանակ,  փնտրելու+ ժամանակ և կորցրածի հետ համակերպվելու ժամանակ, պահելու ժամանակ և դեն գցելու+ ժամանակ,  պատռելու+ ժամանակ և կարելու+ ժամանակ, լռելու+ ժամանակ և խոսելու+ ժամանակ,  սիրելու ժամանակ և ատելու+ ժամանակ, պատերազմի+ ժամանակ և խաղաղության+ ժամանակ։  Ի՞նչ օգուտ ունի աշխատողը իր տքնաջան աշխատանքից+։ 10  Ես տեսել եմ այն զբաղմունքը, որն Աստված տվել է մարդկանց որդիներին, որ զբաղվեն+։ 11  Ամեն ինչ նա գեղեցիկ է արել իր ժամանակին+։ Նա նույնիսկ հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում+, բայց նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է+։ 12  Ես իմացել եմ, որ մարդու համար ավելի լավ բան չկա, քան որ ուրախանա ու բարիք գործի իր կյանքի ընթացքում+, 13  և որ ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից+։ Դա Աստծու պարգևն է+։ 14  Ես իմացել եմ, որ ամեն ինչ, որ ճշմարիտ Աստված անում է, մնում է հավիտյան+։ Դրան ոչինչ չի լինի ավելացնել և դրանից ոչինչ չի լինի պակասեցնել+. ճշմարիտ Աստված այդ ամենը այնպես է արել+, որ մարդիկ վախենան իրենից+։ 15  Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է+. ճշմարիտ Աստված+ փնտրում է այն, ինչ հետապնդվում է*+։ 16  Արեգակի տակ ես ավելին տեսա. որտեղ արդարադատություն պիտի լինի, այնտեղ ամբարշտություն է, և որտեղ արդարություն պիտի լինի, ամբարշտություն կա այնտեղ+։ 17  Սրտումս ասացի+. «Ճշմարիտ Աստված կդատի թե՛ արդարին և թե՛ ամբարշտին+, քանի որ ամեն գործի և ամեն աշխատանքի համար ժամանակ կա»+։ 18  Մարդկանց որդիների մասին ես սրտումս ասացի, թե ճշմարիտ Աստված զատելու է նրանց, որ տեսնեն, որ ըստ էության՝ իրենք անասուններ են+, 19  որովհետև մարդկանց որդիների և անասունների վերջը նույնն է+։ Ինչպես մեկն է մեռնում, այնպես էլ մյուսն է մեռնում+, և բոլորն էլ մեկ ոգի ունեն+, այնպես որ մարդը անասունից ոչ մի առավելություն չունի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։ 20  Բոլորը մեկ տեղ են գնում+։ Բոլորը հողից են առաջ եկել+, և բոլորը դեպի հողն են վերադառնում+։ 21  Ո՞վ գիտի, թե արդյոք մարդկանց որդիների ոգին վեր է բարձրանում, կամ թե արդյոք անասունների ոգին ցած է իջնում դեպի երկիր+։ 22  Եվ ես տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով+, քանի որ դա է նրա վարձատրությունը, որովհետև ո՞վ նրան կբերի, որ նա տեսնի, թե իրենից հետո ինչ է լինելու+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ծնելու»։
Կամ՝ «հետապնդվողներին»։