Հեսու 24։1-33

24  Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում+, կանչեց Իսրայելի երեցներին+, գլուխներին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին ճշմարիտ Աստծու+ առաջ։  Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Հնում՝ շատ ժամանակ առաջ, ձեր նախահայրերը+, նրանց թվում նաև Աբրահամի և Նաքորի+ հայր Թարան ապրում էին Գետի* մյուս կողմում+ և ուրիշ աստվածների էին ծառայում։  Գետի+ մյուս կողմից ես վերցրի ձեր նախահայր Աբրահամին+ ու Քանանի ողջ երկրով ման տվեցի նրան, նրա սերունդը շատացրի+ և նրան տվեցի Իսահակին+։  Իսկ Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին+։ Հետո Եսավին տվեցի Սեիր լեռը՝ որպես սեփականություն+, իսկ Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս+։  Ավելի ուշ ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին+ և Եգիպտոսը պատուհասներով հարվածեցի+. դրանից հետո ձեզ դուրս հանեցի+։  Երբ ձեր հայրերին դուրս էի բերում Եգիպտոսից+ և դուք եկաք ծովի մոտ, եգիպտացիները մարտակառքերով ու ձիավորներով մինչև Կարմիր ծովը ձեր հայրերի հետևից ընկան+։  Այդ ժամանակ նրանք աղաղակելով օգնության կանչեցին Եհովային+, և նա խավար ամպ դրեց ձեր ու եգիպտացիների միջև+, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց+, և ձեր աչքերը տեսան, թե ես ինչ արեցի Եգիպտոսում+։ Դրանից հետո դուք շատ օրեր ապրեցիք անապատում+։  Ի վերջո ձեզ բերեցի Հորդանանի այն կողմում ապրող ամորհացիների երկիրը, և նրանք ձեր դեմ պատերազմեցին+։ Նրանց ձեր ձեռքը մատնեցի, որպեսզի դուք տիրեք նրանց երկրին, և ես նրանց բնաջինջ արեցի ձեր առաջից+։  Հետո Սեպփորի+ որդին՝ Մովաբի թագավոր Բաղակը, վեր կացավ ու պատերազմեց Իսրայելի դեմ+։ Նա մարդ ուղարկեց Բեորի որդի Բաղաամին կանչելու, որ նա գա ու անիծի ձեզ+։ 10  Բայց ես չուզեցի Բաղաամին+ լսել։ Այդ պատճառով էլ նա մի քանի անգամ օրհնեց ձեզ+։ Այդպես ազատեցի ձեզ նրա ձեռքից+։ 11  Հետո դուք անցաք Հորդանանը+ ու եկաք Երիքով+։ Երիքովի բնակիչները*, ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները սկսեցին պատերազմել ձեր դեմ, բայց ես նրանց ձեր ձեռքը մատնեցի+։ 12  Ձեր առջևից նրանց մեջ վհատություն* ուղարկեցի, և այն աստիճանաբար քշեց նրանց ձեր առաջից+, ինչպես և ամորհացի երկու թագավորներին. դա արվեց ո՛չ ձեր սրով և ո՛չ էլ ձեր աղեղով+։ 13  Ես ձեզ տվեցի մի երկիր, որի համար դուք չեք աշխատել, և քաղաքներ, որոնք դուք չեք կառուցել+, և դուք բնակություն եք հաստատել դրանցում։ Ուտում եք խաղողի ու ձիթենու այգու պտուղներից, որոնք դուք չեք տնկել»+։ 14  Եվ հիմա վախեցե՛ք Եհովայից+, ծառայե՛ք նրան անարատությամբ ու ճշմարտությամբ+։ Հեռացրե՛ք այն աստվածներին, որոնց ծառայեցին ձեր նախահայրերը Գետի այն կողմում և Եգիպտոսում+. Եհովայի՛ն ծառայեք։ 15  Բայց եթե Եհովային ծառայելը ձեզ հաճելի չէ, ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու+. այն աստվածների՞ն, որոնց ծառայեցին ձեր նախահայրերը Գետի այն կողմում+, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք+։ Բայց ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք»+։ 16  Ժողովուրդն էլ պատասխանեց. «Մեր մտքով անգամ չի անցնում, որ մենք թողնենք Եհովային և ուրիշ աստվածների ծառայենք, 17  քանի որ մեր Աստված Եհովան էր, որ դուրս բերեց մեզ ու մեր հայրերին Եգիպտոսից+՝ ստրուկների տնից+, և մեր աչքի առաջ այս մեծամեծ նշաններն արեց+, պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին և այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց միջով մենք անցանք+։ 18  Եհովան մեր առաջից քշեց բոլոր ժողովուրդներին+ և այդ երկրում բնակվող ամորհացիներին։ Մենք էլ Եհովային պիտի ծառայենք, որովհետև նա՛ է մեր Աստվածը»+։ 19  Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Եհովային ծառայել, որովհետև նա սուրբ Աստված է+, նա բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է+։ Նա չի ների ձեր ըմբոստությունն ու ձեր մեղքերը+։ 20  Եթե թողնեք Եհովային+ և օտար աստվածների ծառայեք+, նա էլ ձեզանից երես կթեքի, ձեզ չարիք կպատճառի ու կոչնչացնի այն բարիքներից հետո, որ արել է ձեզ համար»+։ 21  Ժողովուրդն էլ ասաց Հեսուին. «Ո՛չ, մենք Եհովային ենք ծառայելու»+։ 22  Այն ժամանակ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք վկա եք ինքներդ ձեր դեմ+, որ ձեր իսկ կամքով Եհովային ընտրեցիք նրան ծառայելու համար»+։ Նրանք էլ ասացին. «Վկա ենք»։ 23  «Ուրեմն հեռացրե՛ք ձեր միջից օտար աստվածներին+ և ձեր սիրտը Եհովային՝ Իսրայելի Աստծուն դարձրեք»։ 24  Ժողովուրդը Հեսուին ասաց. «Մեր Աստված Եհովայի՛ն պիտի ծառայենք և նրա ձայնի՛ն պիտի լսենք»+։ 25  Այդ օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ կապեց և Սյուքեմում նրանց համար կանոն ու դատավճիռ+ հաստատեց։ 26  Հետո Հեսուն գրեց այս խոսքերը Աստծու օրենքի գրքում+, մի մեծ քար+ վերցրեց և դրեց այնտեղ՝ հսկա ծառի+ տակ, որ Եհովայի սրբարանի մոտ է։ 27  Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը իբրև վկա կլինի մեր դեմ+, քանի որ սա լսեց Եհովայի բոլոր խոսքերը, որ նա խոսեց մեզ հետ։ Եթե ձեր Աստծուն ուրանաք, այս քարը վկա կլինի ձեր դեմ»։ 28  Դրանից հետո Հեսուն ժողովրդին արձակեց, և ամեն մեկը դեպի իր ժառանգությունը գնաց+։ 29  Այս բաներից հետո Եհովայի ծառան՝ Նավեի որդի Հեսուն, հարյուր տասը տարեկան հասակում մահացավ+։ 30  Նրան թաղեցին իր ժառանգության տարածքում՝ Թամնաթ-​Սարայում+, որը գտնվում է Գաաս լեռից դեպի հյուսիս՝ Եփրեմի լեռնային շրջանում։ 31  Իսրայելը Եհովային ծառայեց Հեսուի բոլոր օրերում+ և այն երեցների բոլոր օրերում, որոնք շարունակեցին ապրել Հեսուից հետո և գիտեին Եհովայի ամեն գործերը, որ նա արեց Իսրայելի համար+։ 32  Իսկ Հովսեփի ոսկորները+, որ Իսրայելի որդիները դուրս բերեցին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ արտի այն հողակտորում, որը Հակոբը հարյուր կեսիթայով* գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի+ որդիներից+. այն Հովսեփի որդիների ժառանգությունը դարձավ+։ 33  Ահարոնի որդի Եղիազարն էլ մահացավ+։ Նրան թաղեցին իր որդու՝ Փենեհեսի+ բլրի վրա, որը նրա որդուն էր տրվել Եփրեմի լեռնային շրջանում։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատի։
Կամ՝ «երկրի տերերը»։
Տե՛ս Ելք 23։28-ի ծնթ.։
Անհայտ արժեք ունեցող դրամ. միավոր։