Մարկոս 6։1-56

6  Նա հեռացավ այնտեղից ու եկավ իր հայրենի վայրերը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից+։  Երբ շաբաթ եղավ, նա սկսեց սովորեցնել ժողովարանում, և շատերը, որ լսում էին նրան, զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց այս մարդուն այս ամենը+։ Ինչո՞ւ է այս իմաստությունը այս մարդուն տրվել, և ինչո՞ւ են այսպիսի հրաշքները նրա ձեռքով կատարվում։  Սա այն ատաղձագործը չէ՞+՝ Մարիամի որդին+ և Հակոբոսի+, Հովսեփի, Հուդայի ու Սիմոնի+ եղբայրը։ Եվ նրա քույրերն արդյոք այստեղ մեզ հետ չե՞ն»։ Եվ գայթակղվում էին նրա պատճառով+։  Հիսուսն էլ ասաց նրանց. «Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում+, իր ազգականների մեջ և իր սեփական տանը»+։  Ուստի նա ոչ մի զորավոր գործ չկարողացավ անել այնտեղ, այլ միայն ձեռքերը մի քանի հիվանդների վրա դրեց ու բուժեց նրանց։  Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։ Նա շրջում էր մոտակա գյուղերում ու սովորեցնում+։  Հետո նա իր մոտ կանչեց տասներկու առաքյալներին ու երկու-​երկու ուղարկեց նրանց+՝ իշխանություն տալով անմաքուր ոգիների վրա+։  Նաև պատվիրեց, որ ճանապարհի համար, բացի ցուպից, ուրիշ ոչինչ չվերցնեն, ո՛չ հաց, ո՛չ ուտելիքի պարկ+, ո՛չ էլ պղնձադրամ իրենց գոտիների քսակներում+,  այլ սանդալներ հագնեն և իրենց հետ չունենան երկու ներքնազգեստ*+։ 10  Այնուհետև ասաց նրանց. «Որտեղ էլ որ մի տուն մտնեք+, մնացեք այնտեղ, մինչև որ դուրս գաք այդ վայրից+։ 11  Եթե մի տեղ ձեզ չընդունեն կամ ձեզ չլսեն, այնտեղից դուրս գալիս թափ տվեք ձեր ոտքերի տակի հողը*՝ նրանց վկայություն լինելու համար»+։ 12  Նրանք էլ գնացին ու սկսեցին քարոզել, որ մարդիկ զղջան+։ 13  Նրանք շատ դևեր էին հանում+, բազում հիվանդների օծում էին յուղով+ ու բուժում+։ 14  Այդ ամենը Հերովդես թագավորի ականջին հասավ, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և մարդիկ ասում էին. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել, ու դրա համար զորավոր գործեր են արվում նրա ձեռքով»+։ 15  Ոմանք ասում էին. «Սա Եղիան է»+։ Ոմանք էլ ասում էին. «Սա մի մարգարե է՝ մարգարեներից մեկի նման»+։ 16  Երբ Հերովդեսը լսեց սա, ասաց. «Հովհաննեսը, որին գլխատեցի, հարություն է առել»+։ 17  Մինչ այդ Հերովդեսը մարդ էր ուղարկել՝ Հովհաննեսին ձերբակալելու, կապել էր նրան ու բանտ նետել իր եղբայր Փիլիպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ ինքը ամուսնացել էր նրա հետ+, 18  իսկ Հովհաննեսը Հերովդեսին բազմիցս ասել էր. «Օրենքին դեմ է, որ քո եղբոր կնոջը կնության առնես»+։ 19  Իսկ Հերովդիան ոխ էր պահել+ նրա դեմ և ուզում էր նրան սպանել, բայց չէր կարողանում+, 20  որովհետև Հերովդեսը վախենում էր+ Հովհաննեսից, քանի որ գիտեր, որ նա արդար ու սուրբ մարդ է+, և պաշտպանում էր նրան։ Նրան լսելով+՝ նա անելանելի վիճակի մեջ էր ընկնում՝ չիմանալով, թե ինչ անի, սակայն շարունակում էր հաճույքով լսել։ 21  Մի անգամ Հերովդիայի համար հարմար առիթ ստեղծվեց+։ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի+ կապակցությամբ ընթրիք էր կազմակերպել իր մեծամեծների, զորապետների ու Գալիլեայի երևելի մարդկանց համար։ 22  Եվ հենց այս Հերովդիայի աղջիկը ներս մտավ ու սկսեց պարել։ Նա հաճեցրեց Հերովդեսին ու նրա հետ սեղանի մոտ թիկնածներին+։ Թագավորն ասաց աղջկան. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և կտամ քեզ»։ 23  Նա երդվեց. «Ինչ էլ որ ինձանից խնդրես, կտա՛մ քեզ+, մինչև իսկ իմ թագավորության կեսը»+։ 24  Նա էլ դուրս եկավ ու հարցրեց իր մորը. «Ի՞նչ խնդրեմ»։ Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»+։ 25  Եվ նա իսկույն շտապելով մտավ թագավորի մոտ ու խնդրեց նրան. «Ուզում եմ, որ հենց հիմա սկուտեղի վրա ինձ Հովհաննես Մկրտչի գլուխը տաս»։ 26  Թագավորը թեև խորապես տխրեց, բայց իր տված երդումների ու սեղանի մոտ թիկնածների պատճառով չցանկացավ նրան մերժել+։ 27  Ուստի թագավորը անմիջապես թիկնապահներից մեկին ուղարկեց և հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Նա էլ գնաց, բանտի մեջ գլխատեց նրան+ 28  և սկուտեղի վրա բերեց նրա գլուխն ու տվեց աղջկան, աղջիկն էլ տվեց իր մորը+։ 29  Երբ նրա աշակերտները լսեցին այդ մասին, եկան, վերցրին նրա մարմինը ու դրեցին գերեզմանում+։ 30  Առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ ու պատմեցին նրան այն ամենը, ինչ որ արել էին և ինչ որ սովորեցրել էին+։ 31  Եվ նա ասաց նրանց. «Եկեք առանձին մի մեկուսի վայր+ գնանք և մի փոքր հանգիստ առեք»+։ Եկող-​գնացողները այնքան շատ էին, որ նրանք անգամ հաց ուտելու ժամանակ չունեին+։ 32  Ուստի նավակով առանձին մի մեկուսի վայր գնացին+։ 33  Սակայն մարդիկ տեսան, որ նրանք գնում են, և շատերը իմանալով այդ մասին՝ բոլոր քաղաքներից այնտեղ վազեցին ու նրանցից առաջ ընկան+։ 34  Դուրս ելնելով՝ նա մի մեծ բազմություն տեսավ և խղճաց նրանց+, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման+։ Ուստի սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց+։ 35  Երբ արդեն կեսօրից բավական անցել էր, նրա աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Տեղը ամայի է, և ժամն էլ արդեն ուշ է+։ 36  Արձակիր նրանց, որ գնան շրջակա ագարակներն ու գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»+։ 37  Նա ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք էլ հարցրին. «Գնանք և երկու հարյուր դինարի* հա՞ց գնենք ու մարդկանց տանք, որ ուտեն»+։ 38  Նա ասաց. «Քանի՞ հաց ունեք։ Գնացեք տեսեք»։ Պարզելուց հետո ասացին. «Հինգ հաց ու երկու ձուկ»+։ 39  Հիսուսը պատվիրեց մարդկանց խումբ-​խումբ նստել+ կանաչ խոտի վրա+։ 40  Եվ նրանք խմբերով նստեցին՝ հարյուր-​հարյուր և հիսուն-​հիսուն+։ 41  Վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ նա դեպի երկինք նայեց, օրհնեց+, ապա կոտրեց+ հացերը ու տվեց աշակերտներին, որպեսզի դնեն ժողովրդի առաջ։ Եվ նա երկու ձուկը բաժանեց բոլորին։ 42  Բոլորը կերան ու կշտացան+։ 43  Հետո հավաքեցին կտորտանքները՝ տասներկու լիքը զամբյուղ՝ չհաշված ձկները։ 44  Իսկ հացը ուտողները հինգ հազար հոգի էին+։ 45  Ապա առանց հապաղելու՝ նա ստիպեց իր աշակերտներին նավ մտնել և իրենից առաջ գնալ դիմացի ափը՝ Բեթսայիդայի կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի+։ 46  Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո նա լեռը բարձրացավ՝ աղոթելու+։ 47  Երբ երեկոն իջավ, նավակը ծովի մեջտեղում էր, իսկ ինքը մենակ ցամաքի վրա էր+։ 48  Տեսնելով, որ նրանք դժվարությամբ էին թիավարում+, քանի որ քամին հակառակ կողմից էր փչում՝ գիշերվա չորրորդ պահին*, ծովի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանց կողքով անցնել։ 49  Տեսնելով նրան ծովի վրայով քայլելիս՝ նրանք մտածեցին՝ «սա ուրվական է», և բարձր ձայնով գոռացին+, 50  որովհետև բոլորը տեսան նրան ու շփոթվեցին։ Բայց հենց այդ պահին նա ասաց նրանց. «Քաջացե՛ք։ Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»+։ 51  Եվ նա նավակ մտավ՝ նրանց մոտ, ու քամին դադարեց։ Սա տեսնելով՝ նրանք շատ զարմացան+, 52  որովհետև դեռ չէին հասկացել այն բանի իմաստը, թե ինչ կատարվեց հացերի հետ, և նրանց միտքը դեռ փակ էր հասկանալու համար+։ 53  Անցնելով հանդիպակաց կողմը՝ եկան Գեննեսարեթ ու ափի մոտ խարիսխ գցեցին+։ 54  Բայց հենց որ նավակից դուրս եկան, մարդիկ ճանաչեցին նրան 55  և այդ ամբողջ շրջանով մեկ այս ու այն կողմ վազելով և հետո իմանալով, թե որտեղ է նա՝ հիվանդներին պատգարակներով բերեցին նրա մոտ։ 56  Ուր որ նա մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ+, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում էին, որ գոնե թույլ տա դիպչել+ իր վերնահագուստի ծոպերին+։ Եվ ովքեր դիպան, առողջացան+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «չկրեն երկու ներքնազգեստ»։
Տե՛ս Մթ 10։14-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Տե՛ս 13։35-ի ծնթ.։