1 Տարեգրություն 16։1-43

16  Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը բերեցին+ ու դրեցին այն վրանի մեջ, որը Դավիթն էր կանգնեցրել դրա համար+, և ճշմարիտ Աստծու առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին+։  Ողջակեզ+ ու խաղաղության զոհեր+ մատուցելուց հետո Դավիթը Եհովայի անունով+ օրհնեց+ ժողովրդին։  Նա բոլոր իսրայելացիներին՝ տղամարդկանց թե կանանց, յուրաքանչյուրին մեկական կլոր հաց և արմավի ու չամիչի մեկական բլիթ տվեց+։  Հետո ղևտացիների+ միջից Եհովայի տապանակի առաջ սպասավորներ նշանակեց+, որպեսզի ժողովրդին հիշեցնեն+ Իսրայելի Աստծու՝ Եհովայի գործերի մասին, շնորհակալություն հայտնեն+ ու գովաբանեն+ նրան։  Նրանց մեջ գլխավորը Ասափն էր+, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեյելը, Սեմիրամոթը, Հեիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմը և Հեյելը+՝ տավիղներով ու քնարներով+, Ասափը+, որ ծնծղաներ էր հնչեցնում+,  և Բանեա ու Հաազիել քահանաները, որոնք ճշմարիտ Աստծու տապանակի առաջ մշտապես փողեր+ էին հնչեցնում։  Այդ օրը առաջին անգամ Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին հանձնարարեց շնորհակալություն հայտնել+ Եհովային և նրանց այս սաղմոսը տվեց.   «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային+, կանչե՛ք նրա անունը+, Ժողովուրդների մեջ նրա գործե՛րը հռչակեք+։   Գովերգե՛ք+ նրան, սաղմո՛ս ասացեք նրան+, Խորհե՛ք նրա զարմանահրաշ գործերի մասին+։ 10  Պարծեցե՛ք նրա սուրբ+ անունով+։ Թող ուրախ լինեն սրտերը նրանց, ովքեր Եհովային են փնտրում+։ 11  Փնտրե՛ք Եհովային և նրա զորությունը+։ Փնտրե՛ք նրա երեսը անդադար+։ 12  Հիշե՛ք այն զարմանահրաշ գործերը, որ նա արել է+, Նրա հրաշքներն ու նրա բերանից դուրս եկած դատավճիռները+, 13  Ո՛վ դուք, նրա ծառա+ Իսրայելի՛ զավակներ, Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր+։ 14  Նա Եհովան է՝ մեր Աստվածը+։ Նրա դատավճիռները+ գործում են ամբողջ երկրով մեկ։ 15  Հիշե՛ք նրա ուխտը հավիտյան+, Նրա պատվիրած խոսքը՝ մինչև հազար սերունդ+։ 16  Այդ ուխտը նա Աբրահամի հետ հաստատեց+ Եվ տվեց Իսահակին իր երդումը+, 17  Որը, իբրև կանոն, Հակոբի համար սահմանեց+, Եվ իբրև հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար+՝ 18  Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը+՝ Որպես բաժին ձեր ժառանգության»+։ 19  Սա եղավ այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին+, Այո՛, շատ քիչ էին և պանդուխտ էին այնտեղ+։ 20  Նրանք մի ազգից մյուսի մոտ էին գնում+ Եվ մի թագավորությունից մեկ այլ ժողովրդի մոտ+։ 21  Նա ոչ մեկի թույլ չտվեց, որ խաբեն նրանց+, Եվ թագավորների հանդիմանեց նրանց համար+՝ 22  Ասելով. «Մի՛ դիպեք իմ օծյալներին Եվ իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»+։ 23  Գովերգե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+, Օրեցօր հռչակե՛ք նրա տված փրկությունը+, 24  Պատմե՛ք նրա փառքը ազգերի մեջ, Նրա զարմանահրաշ գործերը՝ բոլոր ժողովուրդների մեջ, 25  Որովհետև Եհովան մեծ է և շատ գովաբանության արժանի+, Առավել պետք է վախենալ նրանից, քան մյուս բոլոր աստվածներից+։ 26  Ժողովուրդների բոլոր աստվածները փուչ են+, Մինչդեռ Եհովան ստեղծել է երկինքը+։ 27  Արժանապատվությունն ու շքեղությունը նրա առջև են+, Զորությունն ու ուրախությունը՝ նրա բնակավայրում+։ 28  Տվե՛ք Եհովային, ո՛վ ժողովուրդների ընտանիքներ, Տվե՛ք Եհովային փառք և զորություն+։ 29  Տվե՛ք Եհովային իր անվան փառքը+, Ընծա՛ բերեք ու նրա առա՛ջ եկեք+։ Խոնարհվե՛ք Եհովայի առաջ սուրբ զարդարանքով+։ 30  Երկյուղե՛ք* նրանից, ո՛վ երկրի բոլոր մարդիկ։ Երկիրն ամուր հաստատված է, Այն երբեք չի սասանվի+։ 31  Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա+, Թող ասեն ազգերի մեջ. «Եհովան թագավոր է դարձել»+։ 32  Թող ծովը և նրանում եղող բոլոր բաները որոտան+, Թող դաշտն ու նրանում եղող ամեն բան հրճվեն+։ 33  Եվ այդժամ անտառի ծառերը թող ուրախությունից ցնծան Եհովայի առաջ+, Որովհետև նա եկել է երկիրը դատելու+։ 34  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+, Որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը *+, 35  Եվ ասացե՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված+, Ժողովի՛ր մեզ և ազատի՛ր ազգերից+, Որ երախտագիտություն հայտնենք քո սուրբ անվանը+ և ցնծությամբ գովաբանենք քեզ+։ 36  Օրհնյա՜լ է Եհովան՝ Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան»»+։ Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ ամեն ու գովաբանեց Եհովային+։ 37  Այնուհետև այնտեղ՝ Եհովայի ուխտի տապանակի առջև, նա թողեց Ասափին+ ու նրա եղբայրներին, որպեսզի միշտ ծառայեն+ տապանակի առաջ՝ կատարելով այն ամենը, ինչ պահանջվում էր ամեն օր+. 38  նաև Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային՝ որպես դռնապաններ, 39  Սադոկ+ քահանային ու նրա քահանա եղբայրներին՝ Եհովայի խորանի առաջ, որ Գաբաոնի բարձունքի վրա է+, 40  որպեսզի միշտ՝ առավոտյան և երեկոյան, Եհովայի համար ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Եհովայի օրենքում գրված այն ամենը, որ նա պատվիրել էր Իսրայելին+. 41  նրանց հետ նաև Եմանին+, Իդիթունին ու մնացած ընտրվածներին, որոնք անվանապես նշանակված էին+ Եհովային շնորհակալություն հայտնելու+, քանի որ «հավերժական է նրա սիրառատ բարությունը»+. 42  Եմանին+ ու Իդիթունին+, որպեսզի փողեր+, ծնծղաներ և ուրիշ գործիքներ նվագեն ճշմարիտ Աստծուն ուղղված երգերի համար. և Իդիթունի որդիներին+՝ դռան մոտ։ 43  Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մեկն իր տուն գնաց+։ Դավիթն էլ իր տուն գնաց, որ օրհնի իր տան անդամներին։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուր ցավերի մեջ եղեք»։
Կամ՝ «նվիրված սերը»։