Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան կանչում է քեզ տուն

Եհովան կանչում է քեզ տուն

Բեռնել

  1. 1. Կարծես երեկ ինձ մոտ եկար,

    Իմ անունը իմացար,

    Այն հասավ սրտիդ։

    Բայց մոլորվեցիր...

    Դեռ ջերմ հուշեր կան քո սրտում,

    Որ ժպիտ են պարգևում,

    Շշնջում են քեզ. «Տուն վերադարձիր»։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դո՛ւստր իմ, արի՛,

    Նոր էջ կյանքի բացիր,

    Իմ գրկում մնա,

    Գտիր խաղաղություն,

    Օրհնություն անմար։

  2. 2. Ուզում եմ, որ դու իմանաս.

    Քեզ սպասում եմ գրկաբաց,

    Փոթորկի դեմ ես ապաստանն եմ քո։

    Իմ Խոսքը թող լուսավորի,

    Քո սրտին դարման լինի,

    Բերկրանքով լցնի

    Տարիները քո։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Ի՛մ որդի, արի՛,

    Նոր էջ կյանքի բացիր,

    Իմ գրկում մնա,

    Գտիր խաղաղություն,

    Օրհնություն անմար։

    Տանն ես իմ...