Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 46

Շնորհակալ ենք, Եհո՛վա

Շնորհակալ ենք, Եհո՛վա

(1 Թեսաղոնիկեցիներ 5։18)

  1. 1. Անչափ շնորհակալ ենք, Եհո՛վա Աստված՝

    Սփռել ես վառ լույսը քո փառապանծ։

    Անչափ շնորհակալ ենք՝ մեր ձայնն ես լսում.

    Խնդրում ենք, օգնիր, որ լինենք տոկուն։

  2. 2. Անչափ շնորհակալ ենք՝ Որդուդ ես տվել.

    Մեր Տերն աշխարհին է այս չար հաղթել։

    Անչափ շնորհակալ ենք՝ սիրով ես կրթում.

    Քո սուրբ խորհրդին ենք ականջ դնում։

  3. 3. Անչափ շնորհակալ ենք, որ մեզ պատվեցիր

    Եվ քո Վկաները մեզ կոչեցիր։

    Անչափ շնորհակալ ենք՝ Որդին քո ընդմիշտ

    Պիտի վերացնի տառապանք ու վիշտ։