Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները հանդուրժողակա՞ն են այլ կրոնների հանդեպ

Եհովայի վկաները հանդուրժողակա՞ն են այլ կրոնների հանդեպ

 Մենք հետևում ենք Աստվածաշնչի խորհրդին՝ հարգել բոլորին, անկախ նրանց կրոնական համոզմունքներից (1 Պետրոս 2:17)։ Օրինակ՝ որոշ երկրներում Եհովայի վկաների թիվը հասնում է հարյուր հազարների։ Չնայած դրան՝ մենք չենք փորձում ճնշում բանեցնել քաղաքական գործիչների կամ օրենսդիր մարմինների վրա, որ սահմանափակեն կամ արգելքի տակ դնեն այլ կրոնական խմբերի գործունեությունը։ Մենք նաև քարոզարշավներ չենք կազմակերպում, որ օրենքներ ընդունվեն, որոնք մեր բարոյական և կրոնական համոզմունքները կպարտադրեն հասարակությանը։ Փոխարենը՝ ուրիշների հանդեպ հանդուրժողական ենք և գնահատում ենք, երբ այն դրսևորվում է մեր հանդեպ (Մատթեոս 7:12