Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները օգնո՞ւմ են աղետից տուժածներին

Եհովայի վկաները օգնո՞ւմ են աղետից տուժածներին

 Այո, Եհովայի վկաները աղետների դեպքում հաճախ են օգնության հասնում։ Մենք տրամադրում ենք գործնական օգնություն և՛ Վկաներին, և՛ ոչ Վկաներին՝ համաձայն Աստվածաշնչի հորդորի, որն արձանագրված է Գաղատացիներ 6:10-ում. «Եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ»։ Մենք նաև փորձում ենք տրամադրել էմոցիոնալ և հոգևոր աջակցություն, ինչի կարիքը այդ ժամանակ նրանք շատ են զգում (2 Կորնթացիներ 1:3, 4

Ինչպե՞ս է կազմակերպվում

 Աղետից անմիջապես հետո տուժած ժողովների երեցները փորձում են կապ հաստատել ժողովի անդամների հետ՝ իմանալու նրանց որպիսությունը և կարիքի դեպքում օգնելու։ Այնուհետև երեցները տեղի մասնաճյուղին տեղեկացնում են իրավիճակի և արդեն իսկ ձեռնարկված քայլերի մասին։

 Եթե անհրաժեշտ օգնություն տրամադրելը տեղի ժողովների ուժերից վեր է, ապա Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հոգ է տանում այդ օգնությունը տրամադրելու համար։ Սա նման է այն բանին, թե ինչպես էին վաղ քրիստոնյաները սովի ժամանակ հոգ տանում միմյանց մասին։ Տեղի մասնաճյուղը կազմում է աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ, որոնք կազմակերպում են անհրաժեշտ աշխատանքները։ Այլ տարածքներում ապրող Վկաները տուժածներին օգնելու համար հոժարակամորեն տրամադրում են իրենց ժամանակը և միջոցները (Առակներ 17:17

Ինչպե՞ս է ֆինանսավորվում

 Եհովայի վկաների մասնաճյուղ ուղարկված նվիրատվությունները օգտագործվում են նաև տուժածներին օգնելու նպատակով (Գործեր 11:27–30; 2 Կորնթացիներ 8:13–15)։ Քանի որ աշխատանքները կատարում են կամավորները, որոնք չեն վարձատրվում, ֆինանսական միջոցները ծախսվում են միայն ուղղակիորեն օգնության համար։ Մենք հոգ ենք տանում, որ նվիրաբերված ֆինանսական միջոցները բարեխղճորեն ծախսվեն (2 Կորնթացիներ 8:20