Անցնել բովանդակությանը

Բուլղարիայի Գերագույն դատարանը (Սոֆիա)

ՄԱՅԻՍԻ 20, 2019
ԲՈՒԼՂԱՐԻԱ

Գերագույն դատարանում տարված հաղթանակները պաշտպանում են Բուլղարիայի Եհովայի վկաների կրոնի ազատությունը

Գերագույն դատարանում տարված հաղթանակները պաշտպանում են Բուլղարիայի Եհովայի վկաների կրոնի ազատությունը

2019 թ. մարտին Բուլղարիայի Գերագույն դատարանը, որը երկրի բարձրագույն ատյանն է, դրական որոշումներ կայացրեց մեր եղբայրների վերաբերյալ երեք գործերով։ Այս հաղթանակները դատական նախադեպեր են, որոնք խիստ կարևոր են այդ երկրում մեր հավատակիցների դավանանքի ազատությունը պաշտպանելու համար։

Այդ գործերից երկուսը վերաբերում էին լրատվամիջոցների հաղորդած զրպարտչական տեղեկությանը։ 2012 թ.-ին «Վսեկի Դեն» թերթը հրապարակեց մեր հավատալիքների վերաբերյալ զրպարտչական մի հոդված։ Իսկ 2014 թ.-ին SKAT TV հեռուստաալիքը հեռարձակեց մեր կազմակերպության մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդում։ Երկու դեպքում էլ լրատվամիջոցները մերժեցին հերքում հրապարակելու մասին մեր եղբայրների խնդրանքը։ Մի շարք դատական նիստերից և բողոքներից հետո գործը ներկայացվեց Գերագույն դատարան։ 2019 թ. մարտի 18-ին Գերագույն դատարանը որոշում կայացրեց ընդդեմ SKAT TV-ի։ Մարտի 26-ին Դատարանը որպես նախադեպ կիրառեց այդ որոշումը և պատասխանատվության ենթարկեց «Վսեկի Դեն» թերթին՝ դատապարտելով դրա, ինչպես Դատարանը բնութագրեց, «ատելության լեզուն»։

Երրորդ գործը վերաբերում է «Բուլղարիայի ազգային շարժում» (VMRO) կուսակցության կողմից մեր եղբայրների նկատմամբ դրսևորված դաժան հալածանքին։ 2011 թ. ապրիլի 17-ին մեր եղբայրները հավաքվել էին՝ նշելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։ Այդ կուսակցության առաջնորդ Գեորգի Դրակալիևի կողմից կազմված 60 հոգուց բաղկացած կատաղի ամբոխը դաժան հարձակում գործեց եղբայրների վրա և վերջիններիս վնասվածքներ պատճառեց։ Եղբայրները դիմեցին դատարան։ Ի վերջո գործը ներկայացվեց Գերագույն դատարան։ 2019 թ. մարտի 20-ին Դատարանը որոշում կայացրեց պրն Դրակալիևի դեմ, որն այժմ պետք է փոխհատուցի եղբայրներին պատճառված վնասը։

Մենք ուրախ ենք հօգուտ մեր եղբայրների կայացված այս երեք որոշումների համար։ Այժմ դրանց հիման վրա կարող է պաշտպանվել մեր եղբայրների՝ «հանգիստ ու հանդարտ կյանք վարելու [ազատությունը] Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ» (1 Տիմոթեոս 2:2