Անցնել բովանդակությանը

Կորեայի Բեթելի վերանորոգմանը մասնակցած եղբայրներն ու քույրերը

ՕԳՈՍՏՈՍԻ 7, 2023
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Ավարտվել է Կորեայի մասնաճյուղի վերանորոգումը

Մեկ տարի տևած նախագիծը պատրաստում է կամավորներին շինարարական աշխատանքներ կատարելու այլ երկրներում

Ավարտվել է Կորեայի մասնաճյուղի վերանորոգումը

2023 թ. ապրիլի 30-ին ավարտվեց Կորեայի մասնաճյուղի 30 տարվա բնակելի շինությունների վերանորոգումը։ Վերանորոգվեցին Բեթելի ճաշարանը և 62 բնակելի սենյակներ։ Նպատակն էր շինություններում բարելավել էներգաարդյունավետությունը՝ դրանք ընտանիքի համար դարձնելով ավելի ապահով և հարմարավետ։ 170 կամավոր եղբայրներից ու քույրերից 71-ը նախկինում երբեք չէին մասնակցել աստվածապետական շինարարական նախագծերի։ Իրենց ստացած ուսուցումը կիրառելուց և Կորեայի մասնաճյուղի վերանորոգումը ավարտելուց հետո 40 կամավորներ այնպիսի հմտություններ ձեռք բերեցին, որոնց շնորհիվ կկարողանան աջակցել այլ երկրներում իրականացվող աստվածապետական շինարարական նախագծերին։

Քույրերը կատարում են վերանորոգման մի շարք աշխատանքներ

Քույր Կիմ Հա-եոնը

Քույր Կիմ Հա-եոնը ասում է. «Շնորհակալ եմ այն լավ կազմակերպված ուսուցման համար, որ ստացա Կորեայի մասնաճյուղի վերանորոգման նախագծի ընթացքում։ Այնքա՜ն ուրախ եմ, որ այժմ կարող եմ իմ ձեռք բերած հմտությունները օգտագործել Ինդոնեզիայի շինարարական նախագծում»։

Եղբայր Լի Մյոնգ-Հունը

Եղբայր Լի Մյոնգ-Հունը, ով նույնպես մասնակցել է Կորեայի մասնաճյուղի վերանորոգմանը, ասում է. «Նախագծի ընթացքում շատ արժեքավոր հմտություններ ձեռք բերեցի։ Թեև իմ նշանակումը դժվար էր, սակայն կազմակերպության տված անվտանգության կանոնների և ուսուցման շնորհիվ ավելի հեշտությամբ կատարեցի այն»։ Այսօր եղբայր Լին ուրախությամբ մասնակցում է Ֆիլիպիններում իրականացվող մի շինարարական նախագծի։

Վերանորոգված սենյակ՝ Կորեայի մասնաճյուղում

Անչափ ուրախ ենք Կորեայի մասնաճյուղի վերանորոգման ավարտի կապակցությամբ։ Շնորհակալ ենք նախագծին մասնակցած կամավորներին, այդ թվում՝ նրանց, ովքեր այժմ աստվածապետական այլ նշանակումներ ունեն։ Թանկ ենք գնահատում նրանց «հավատի գործը [և] սիրառատ աշխատանքը» (1 Թեսաղոնիկեցիներ 1։3