Անցնել բովանդակությանը

Լաս Վեգաս Բուլվարի երկայնքով տեղադրված գրականության ցուցատախտակները (Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ)

ՄԱՐՏԻ 5, 2024
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Բարի լուրը քարոզվում է 2024 թ. սուպերբոուլի շաբաթվա ընթացքում

Բարի լուրը քարոզվում է 2024 թ. սուպերբոուլի շաբաթվա ընթացքում

2024 թ. փետրվարի 11-ին ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ ամերիկյան հայտնի ֆուտբոլային մի միջոցառում՝ 2024 սուպերբոուլ խաղը։ Ըստ հաշվարկների՝ խաղին նախորդող շաբաթվա ընթացքում մոտ 300 000 մարդ է այցելել այդ տարածք։ Քաղաքի ամենաեռուն փողոցներից մեկում՝ Լաս Վեգաս Բուլվարի երկայնքով՝ 50 վայրերում, գրականության ցուցատախտակներ տեղադրվեցին։ Աստվածաշնչյան գրականությունը մատչելի էր 9 լեզուներով։ Այս հատուկ քարոզարշավին մասնակցեցին մոտ 1 500 եղբայրներ և քույրեր։ Ձեզ ենք ներկայացնում որոշ հետաքրքիր դեպքեր, որոնք տեղի ունեցան այդ ընթացքում։

Մի մարդ անցնում էր ցուցատախտակի կողքով, որի վրա հետևյալ հարցն էր գրված՝ «Երկիր մոլորակը կապրի՞»։ Նա անմիջապես մոտեցավ և սկսեց խոսել ցուցատախտակի մոտ կանգնած Վկաների հետ։ Այդ մարդն իր անհանգստությունը հայտնեց աշխարհի ներկայիս պայմանների հետ կապված և ուրախացավ՝ լսելով խաղաղության մասին աստվածաշնչյան խոստումը, որը գրված է Երեմիա 29:11-ում։ Տղամարդը ավելի քան մեկ ժամ խոսեց մեր հավատակիցների հետ։ Վերջում ասաց, որ կցանկանա ժողովի հանդիպման մասնակցել։

Քույրերը զրուցում են ցուցատախտակին մոտեցած մի ընտանիքի հետ

Մարզադաշտի մոտ գտնվող մեկ այլ վայրում անվտանգության աշխատակիցը մեր ցուցատախտակներից մեկի վրա նկատեց «Երկիր մոլորակը կապրի՞» հարցը։ Քանի որ նա դեռ ծառայության մեջ էր, մեր եղբայրներին ասաց, որ իր հերթափոխի ավարտից հետո կվերադառնա։ Կարճ ժամանակ անց նա մոտեցավ և ասաց, որ վերջերս սկսել է ինքնուրույն կարդալ Աստվածաշունչը։ Մեր եղբայրները նրան հայտնեցին Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագրի մասին։ Անվտանգության աշխատակիցը համաձայնեց ավելին իմանալ։ Քայլեր ձեռնարկվեցին, որ մեր հավատակիցներից մեկը նրա հետ կապ հաստատի։

Սուպերբոուլ խաղից մեկ օր առաջ տնետուն ծառայության ժամանակ մեր հավատակիցները մի կնոջ հանդիպեցին։ Նա ասաց, որ լուրերով լսել է մեր ցուցատախտակների մասին և ավելացրեց. «Դուք մեծ գործ եք անում։ Այս դժվար օրերում մեզ հույս տվող է պետք»։ Հետո նա հարցրեց, թե որտեղ և երբ են Եհովայի վկաները անցկացնում իրենց ժողովի հանդիպումները։

Ուրախ ենք, որ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ մարդիկ շարունակում են արձագանքել իմաստության բարձրաձայն կանչերին, որոնք նպաստում են Եհովայի անվան փառավորմանը (Առակներ 1։20, 21