Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Եվգենի Ստեֆանիդինը, աջ կողմում՝ Ալեքսանդր Վոտյակովը

ԱՊՐԻԼԻ 23, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Երախտապարտ են, որ կարող են ծառայել Եհովային

Երախտապարտ են, որ կարող են ծառայել Եհովային

Ուդմուրտական Հանրապետության Իժևսկ քաղաքի Պերվոմայսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի եղբայր Եվգենի Ստեֆանիդինի և Ալեքսանդր Վոտյակովի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։

Տվյալներ

Ալեքսանդրի ու Եվգենիի պես մեզ համար մեծ պատիվ է անվախորեն սուրբ ծառայություն մատուցել Եհովային «մեր բոլոր օրերում» (Ղուկաս 1։74, 75

Ժամանակագրություն

  1. Ապրիլի 14, 2021

    Անվտանգության աշխատակիցները խուզարկեցին Եվգենիի տունը։

  2. Դեկտեմբերի 13, 2022

    Ալեքսանդրի և Եվգենիի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։

  3. Դեկտեմբերի 14, 2022

    Ոստիկանները խուզարկեցին երկու եղբայրների տները։ Ալեքսանդրին տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։ Եվգենիի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Դեկտեմբերի 15, 2022

    Ալեքսանդրը ազատ արձակվեց ժամանակավոր կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Հունիսի 9, 2023

    Ալեքսանդրը ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Օգոստոսի 17, 2023

    Սկսվեց դատաքննությունը։