Անցնել բովանդակությանը

Նորմանդիայում գտնվող ներկայիս մասնաճյուղի շենքերը (Ֆրանսիա)

ՄԱՅԻՍԻ 30, 2023
ՖՐԱՆՍԻԱ

Նորմանդիայում գտնվող Ֆրանսիայի Բեթելը հիսուն տարեկան է

Նորմանդիայում գտնվող Ֆրանսիայի Բեթելը հիսուն տարեկան է

2023 թ. հունվարին լրացավ Ֆրանսիայի Նորմանդիա շրջանի մասնաճյուղի գործունեության 50 տարին։ Այս շինությունների նվիրումը տեղի էր ունեցել բացումից մոտ վեց ամիս անց՝ 1973 թ. հունիսի 9-ին։

Նախքան Նորմանդիայում մասնաճյուղ կառուցելը Ֆրանսիայի Բեթելը գործում էր Փարիզի մոտ գտնվող Բուլոն-Բիանկուր քաղաքում։ Սակայն այդ շինությունը չափազանց փոքր էր, որպեսզի ինչպես հարկն է հոգ տաներ Թագավորության քարոզիչների ավելացող բանակի մասին։ Բացի այդ՝ ԱՄՆ-ում տպագրվող գրականությունը ուղարկվում էր Ֆրանսիայի արևմտյան նավահանգստային Հավր քաղաք, որը մասնաճյուղից մոտ 200 կմ (124 մղոն) հեռավորության վրա էր գտնվում։ Ուստի ժամանակը ու գումարը խնայելու և ճանապարհը կրճատելու համար եղբայրները սկսեցին տարածք որոնել այս երկու քաղաքների միջև, որպեսզի Բեթելի նոր շինություններ կառուցեն։

Ի վերջո եղբայրները գտան և գնեցին հարմար հողատարածք Նորմանդիայի փոքրիկ Լուվիե քաղաքում, որը գտնվում է Փարիզից և Հավրից մոտ 100 կմ (62 մղոն) հեռավորության վրա: Շինարարությունը սկսվեց 1972 թ.-ին և տևեց ութ ամիս։

Հետագա տարիներին Թագավորության քարոզիչների թիվը շարունակեց աճել։ Այդ իսկ պատճառով Նորմանդիայի մասնաճյուղի բազմակի ընդլայնումներ պահանջվեցին։ Հետագայում եղբայրները մոտակայքում հողատարածք գնեցին և կառուցեցին լրացուցիչ բնակելի շենքեր։ 1996 թ.-ին Բեթելի ընտանիքի այն անդամները, որոնք դեռ ծառայում էին Բուլոն-Բիանկուրում, տեղափոխվեցին Նորմանդիա։

«Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար» թերթիկը Ֆրանսիայի մասնաճյուղում թարգմանվող 24 լեզուներից 20-ով

Այսօր Ֆրանսիայի մասնաճյուղի հոգածության տակ գտնվող 13 երկրներում Թագավորության ավելի քան 162 000 քարոզիչներ են ծառայում։ Թեպետ 1998 թ.-ին Նորմանդիայում տպագրական աշխատանքները դադարեցվեցին, սակայն այդ շինությունները ձևափոխվեցին և այժմ օգտագործվում են քարոզչության և ուսուցանելու գործի համար։ Դա ներառում է Աստվածաշնչի վրա հիմնված նյութերի թարգմանությունը 24 լեզուներով։ Մասնաճյուղը հոգում է նաև տարբեր տեսանյութերի արտադրության մասին։ Ներկայումս մասնաճյուղում ծառայում են ավելի քան 400 եղբայրներ և քույրեր։

Մենք ուրախանում ենք՝ տեսնելով, թե Եհովան ինչպես է «արագացնում» քարոզչական գործը Ֆրանսիայում (Եսայիա 60։22