Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW BROADCASTING

Frequently Asked Questions​—JW Broadcasting (Roku)

Frequently Asked Questions​—JW Broadcasting (Roku)

Որոնման տողում հնարավոր է սխալ արտահայտություն եք գրել։ Դիտել JW հեռարձակումը ուղեցույցը կօգնի ձեզ ավելացնել JW Broadcasting ալիքը։ Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ ձեր սարքով հնարավոր չէ դիտել այս ալիքը։ JW Broadcasting-ը հնարավոր չէ դիտել Roku-ի առաջին սերնդի մոդելներով։

 

Տեսեք Roku սարքի համար առկա լեզուների ցուցակը։ Լեզուն փոխելու համար գնացեք Կարգավորումներ գլխավոր էկրանի վրա և օգտվեք Select a Language (Ընտրեք լեզուն) հնարավորությունից։

 

JW Broadcasting ալիքը անվճար է։

 

Roku-ն պահանջում է գործող կրեդիտ քարտ, երբ ուզում եք հաշիվ բացել, քանի որ ոչ բոլոր ալիքներն են անվճար Roku Channel Store-ում։ Ձեզանից գումար կգանձվի միայն այն դեպքերում, երբ գնում կատարեք։ Ավելի շատ տեղեկությունների համար այցելեք Roku-ի աջակցություն բաժին։

 

Roku սարքով JW Broadcasting-ը դիտելիս Ցույց տալ ենթագրերը հնարավորությունը ժամանակավորապես անհասանելի է վերջերս թողարկված որոշ տեսանյութերի համար։ Այս հնարավորությունը նորից հասանելի կլինի մի քանի ամիս հետո։ Սակայն եթե ուզում եք տեսանյութերը դիտել ենթագրերով, կարող եք ձեր համակարգչով կամ այլ էլեկտրոնային սարքով օգտվել tv.mt711.com կայքից։ Տեսանյութերը ենթագրերով դիտելու համար Կարգավորումներում միացրեք Ցույց տալ ենթագրերը, եթե առկա են հնարավորությունը։

 

Միգուցե ձեր ընկերներից մեկը, ով ծանոթ է Roku սարքին կամ JW հեռարձակմանը, կարողանա օգնել ձեզ։ Եթե ձեր հարցը վերաբերում ձեր Roku սարքին կամ հաշվին, այցելեք Roku-ի օնլայն աջակցության կայք։ Իսկ եթե հարցը վերաբերում է JW հեռարձակմանը, ապա խնդրում ենք կապ հաստատել մեր այն մասնաճյուղի հետ, որն ամենամոտն է ձեզ։