Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Սկսենք օգտագործել JW Library–ն​—Android

Սկսենք օգտագործել JW Library–ն​—Android

Բարի գալուստ JW Library։ Այս հավելվածը նախատեսված է Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու համար։ Դուք կարող եք օգտվել հավելվածի հիմնական ֆունկցիաներից շրջագայման դարակից։ Դարակը բացելու համար սահեցրեք մատով էկրանի ձախ անկյունից կամ սեղմեք Մենյու կոճակը վերևի ձախ անկյունում։

 Աստվածաշունչ

Աստվածաշունչ բաժնում կարող եք ընթերցել Աստվածաշունչը և ավելացնել տարբեր թարգմանություններ։ Սեղմեք աստվածաշնչյան գիրքը, հետո գլուխը այն ընթերցելու համար։ Այդ գլխին վերաբերող ծանոթագրությունները, զուգահեռ հղումները և զուգահեռ թարգմանությունները կերևան Ուսումնասիրության հատվածում։

Աստվածաշնչյան գրքերի ցուցակին վերադառնալու համար բացեք դարակը և կրկին սեղմեք Աստվածաշունչ։

 Հրատարակություններ

Հրատարակություններ բաժնում կարող եք տեսնել աուդիո, վիդեո և տեքստային հրատարակություններ։ Սեղմեք հրատարակությունը, հետո հոդվածը այն ընթերցելու համար։ Սեղմեք մեջբերված համարի վրա և կտեսնեք այն Ուսումնասիրության հատվածում։ Սեղմեք հղման վրա Ուսումնասիրության հատվածում, և այդ համարը կբացվի Աստվածաշնչում։

Հրատարակությունների ցուցակին վերադառնալու համար բացեք շրջագայման դարակը և կրկին սեղմեք Հրատարակություններ։

 Օրվա խոսք

Բացեք շրջագայման դարակը և սեղմեք Օրվա խոսք այդ օրվա խոսքը տեսնելու համար։

 Օնլայն

Շրջագայման դարակի Օնլայն բաժնում մեր պաշտոնական կայքերի հղումներն են։

 Նոր ֆունկցիաներ

Հավաստիացեք, որ ունեք JW Library հավելվածի բոլոր վերջին ֆունկցիաները՝ ձեր սարքը միշտ թարմացնելով։

Լավ կլինի ունենալ Անդրոիդի վերջին տարբերակը ձեր սարքի համար։ Ավելին իմանալու համար տեսեք հետևյալ հղումը՝

https://support.google.com/nexus/answer/4457705.

Կարող եք նաև միացնել հավելվածների ավտոմատ նորացումը ձեր սարքի կարգավորումներում։ Ավելին իմանալու համար տեսեք հետևյալ հղումը՝

https://support.google.com/googleplay/answer/113412.