Անցնել բովանդակությանը

Ի՞նչ են նշանակում «պատվիր քո հորն ու մորը» խոսքերը

Ի՞նչ են նշանակում «պատվիր քո հորն ու մորը» խոսքերը

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչում հաճախ է հանդիպում «պատվիր քո հորն ու մորը» պատվերը (Ելք 20:12; 2 Օրենք 5:16; Մատթեոս 15:4; Եփեսացիներ 6:2, 3)։ Այն ներառում է չորս կարևոր գործողություն։

  1.   Գնահատանք դրսևորել նրանց հանդեպ։ Դուք պատվում եք ձեր հորն ու մորը, երբ երախտագիտություն եք դրսևորում այն ամենի համար, ինչ նրանք արել են ձեզ համար։ Ձեր գնահատանքը կարող եք ցույց տալ նաև՝ թանկ համարելով նրանց տված առաջնորդությունը (Առակներ 7:1, 2; 23:26)։ Աստվածաշունչը հորդորում է «պարծանք» համարել ծնողներին, այսինքն՝ հպարտանալ նրանցով (Առակներ 17:6, «Արարատ» թարգմանություն)։

  2.   Ընդունել նրանց իշխանությունը։ Հատկապես փոքր տարիքում երեխաները պատվում են իրենց հորն ու մորը, երբ ընդունում են Աստծու կողմից նրանց տրված իշխանությունը։ Կողոսացիներ 3:20-ում ասվում է. «Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը»։ Նույնիսկ պատանի Հիսուսը պատրաստակամորեն հնազանդվում էր իր ծնողներին (Ղուկաս 2:51

  3.   Հարգանքով վերաբերվել նրանց (Ղևտական 19:3; Եբրայեցիներ 12:9)։ Հաճախ դա վերաբերում է այն բանին, թե ինչ եք ասում և ինչպես եք ասում։ Ճիշտ է, երբեմն որոշ ծնողների վարվելակերպի պատճառով երեխաները գուցե դժվարանան հարգանք դրսևորել նրանց նկատմամբ, սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք կարող են պատվել նրանց, եթե խուսափեն անհարգալից խոսքից և գործերից (Առակներ 30:17)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ հորը կամ մորը չարախոսելը լուրջ հանցանք է (Մատթեոս 15:4

  4.   Հոգ տանել նրանց։ Երբ ծնողները ծերանում են, հաճախ գործնական օգնության կարիք են ունենում։ Դուք կարող եք պատվել նրանց, եթե ամեն ջանք թափեք, որպեսզի հնարավորինս ապահովեք նրանց այն ամենով, ինչի կարիքը ունեն (1 Տիմոթեոս 5:4, 8)։ Օրինակ՝ իր մահից անմիջապես առաջ Հիսուսը հոգ տարավ, որ իր մայրը չմնա առանց խնամքի (Հովհաննես 19:25–27

Սխալ կարծիքներ հորը և մորը պատվելու վերաբերյալ

 Սխալ կարծիք։ Պատվել հորը և մորը նշանակում է թույլ տալ, որ նրանք վերահսկեն քո ամուսնական կյանքը։

 Փաստ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ամուսնական կապը ընտանեկան մյուս փոխհարաբերություններից առաջնահերթ է։ Ծննդոց 2:24-ում ասվում է. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը» (Մատթեոս 19:4, 5)։ Ինչ խոսք, ամուսնացած անհատի համար կարող են օգտակար լինել իր կամ կողակցի ծնողների տված խորհուրդները (Առակներ 23:22)։ Սակայն ամուսնական զույգերը իրավամբ գուցե որոշեն սահմաններ դնել այն հարցում, թե ինչ չափով հարազատները կարող են միջամտել իրենց ամուսնությանը (Մատթեոս 19:6

 Սխալ կարծիք։ Ծնողները բացարձակ իշխանություն ունեն։

 Փաստ։ Թեև Աստված ծնողներին իշխանություն է տվել ընտանիքում, մարդկային իշխանության բոլոր ձևերը սահմաններ ունեն. դրանք երբեք չեն գերազանցում Աստծու իշխանությունը։ Օրինակ՝ երբ գերագույն դատարանը Հիսուսի աշակերտներին պատվիրեց չհնազանդվել Աստծուն, նրանք պատասխանեցին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5:27–29)։ Նմանապես երեխաները հնազանդվում են իրենց ծնողներին «Տիրոջով», այսինքն՝ հնազանդվում են բոլոր այն հարցերում, որոնք հակառակ չեն Աստծու օրենքներին (Եփեսացիներ 6:1

 Սխալ կարծիք։ Պատվել հորը և մորը նշանակում է ունենալ այն նույն կրոնական համոզմունքները, որ նրանք ունեն։

 Փաստ։ Աստվածաշունչը հորդորում է մեզ ստուգել այն, ինչ սովորում ենք, տեսնելու համար, թե արդյոք դա ճշմարտություն է (Գործեր 17:11; 1 Հովհաննես 4:1)։ Այդպես վարվող անհատը գուցե ի վերջո որոշի դավանել այնպիսի կրոն, որը տարբերվում է իր ծնողների կրոնից։ Աստվածաշնչում խոսվում է Աստծուն հավատարիմ որոշ մարդկանց մասին, ովքեր չեն դավանել իրենց ծնողների կրոնը։ Այդ մարդկանցից էին Աբրահամը, Հռութը և Պողոս առաքյալը (Հեսու 24:2, 14, 15; Հռութ 1:15, 16; Գաղատացիներ 1:14–16, 22–24

 Սխալ կարծիք։ Պատվել հորը և մորը նշանակում է մասնակցել նախնիներին երկրպագելու հետ կապված ծեսերին։

 Փաստ։ Աստվածաշունչն ասում է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Ղուկաս 4:8)։ Այն անհատը, ով երկրպագում է իր նախնիներին, չի հաճեցնում Աստծուն։ Ավելին, Աստվածաշունչը սովորեցնում է, որ «մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»։ Նրանք չեն գիտակցում, որ իրենց պատվի են արժանացնում. նրանք ո՛չ կարող են օգնել և ո՛չ էլ վնասել ապրողներին (Ժողովող 9:5, 10; Եսայիա 8:19