Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սովորելով լինել ջանասեր աշխատող՝ կարծես մարզվում ես, ինչը քեզ օգուտ կբերի թե՛ այսօր, թե՛ ապագայում

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

11. Աշխատասիրություն

11. Աշխատասիրություն

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Աշխատասեր մարդիկ չեն խուսափում աշխատանքից։ Ընդհակառակը՝ նրանք տքնաջան աշխատում են, որպեսզի կարողանան հոգալ իրենց կարիքները և օգնել ուրիշներին, անգամ եթե այն, ինչ անում են, այդքան էլ երևելի գործ չէ։

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Ուզենք, թե չուզենք, կյանքում բազմաթիվ պատասխանատվություններ ենք ունենում։ Այս աշխարհում, որտեղ շատերը չեն սիրում ծանր աշխատել, աշխատասեր լինելով՝ դու մեծ առավելություն կունենաս (Ժողովող 3։13

«Ես իմ փորձով համոզվել եմ, որ երբ բարեխղճորեն ես աշխատում, ինքնահարգանքի և բավարարվածության զգացում ես ունենում։ Իսկ բավարարվածության զգացումը մղում է ավելի շատ սիրելու աշխատանքը։ Բացի այդ, աշխատանքի հանդեպ բարեխիղճ վերաբերմունք ունենալով՝ լավ համբավ ես ձեռք բերում» (Ռայեն)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ամեն տեսակ տքնաջան աշխատանքից օգուտ կա» (Առակներ 14։23, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Աշխատանքի հանդեպ դրական վերաբերմունք զարգացրու՝ հետևելով ներքոհիշյալ խորհուրդներին։

Գործը լավ անելը կարևոր համարիր։ Անկախ նրանից, թե ինչ ես անում՝ ամենօրյա տնային գործեր, դպրոցի հանձնարարություններ, թե աշխատավայրում ունեցած պարտականություններ, խորասուզվիր դրա մեջ և լավագույն ձևով արա։ Երբ զգաս, որ գործդ արդեն լավ ես անում, մի՛ բավարարվիր դրանով, այլ ձգտիր բարելավվել՝ անել այն ավելի որակով ու ավելի արագ։ Որքան հմուտ լինես քո գործում, այնքան ավելի մեծ բավականություն կստանաս դրանից։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու։ Նա թագավորների առաջ կկանգնի, հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի» (Առակներ 22։29

Տես բազմակողմանի օգուտները։ Գրեթե բոլոր դեպքերում, քո պարտականությունները լավ կատարելով, օգուտ ես բերում նաև ուրիշներին։ Օրինակ՝ երբ ջանասիրությամբ ես անում տան հետ կապված քո առօրյա գործերը, թեթևացնում ես ընտանիքիդ անդամների բեռը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

Ավելին արա։ Մի՛ սահմանափակվիր անելով պարզապես այն, ինչ քեզանից պահանջվում է։ Ձգտիր ավելին անել։ Այդպիսով՝ դու կլինես քո կյանքը վերահսկողը, քանի որ ավելին կանես ոչ թե այն պատճառով, որ քեզ ստիպել են, այլ քանի որ դու ինքդ ես որոշել (Մատթեոս 5։41

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Քո բարի գործը ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժար կամքով» (Փիլիմոն 14

Եղիր հավասարակշռված։ Աշխատասեր լինել չի նշանակում լինել աշխատամոլ։ Աշխատասեր մարդը ձգտում է հավասարակշռված լինել. նա բավականություն է ստանում տքնաջան աշխատելուց, բայցև ժամանակ է տրամադրում հանգստին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6