Հովհաննես 14։1-31

14  «Թող ձեր սրտերը չխռովվեն+։ Հավատացեք Աստծուն+, հավատացեք նաև ինձ+։  Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան+, հակառակ դեպքում՝ ես ձեզ չէի ասի դա։ Սակայն իմ ասածը ճիշտ է, քանի որ գնում եմ, որ տեղ պատրաստեմ+ ձեզ համար։  Եթե գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար, նորից կգամ+ և ձեզ ինձ մոտ կառնեմ+, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք+։  Ուր որ ես գնում եմ, դուք ճանապարհը գիտեք»։  Թովմասն+ ասաց նրան. «Տե՛ր, մենք չգիտենք, թե դու ուր ես գնում+։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»։  Հիսուսը պատասխանեց. «Ես եմ ճանապարհը+, ճշմարտությունը+ և կյանքը+։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով+։  Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք. այս պահից սկսած՝ դուք ճանաչում եք նրան և տեսել եք նրան»+։  Փիլիպոսն էլ ասաց նրան. «Տե՛ր, ցույց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ համար»։  Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ է՝ ձեզ հետ եմ, և դու, Փիլիպո՛ս, չճանաչեցի՞ր ինձ։ Ով ինձ տեսավ, Հորը տեսավ+։ Դու ինչպե՞ս ես ասում. «Ցո՛ւյց տուր մեզ Հորը»+։ 10  Չե՞ս հավատում, որ ես միության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միության մեջ է ինձ հետ+։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինձանից չեմ ասում, այլ Հայրը, որ միության մեջ է մնում ինձ հետ, նա է անում իր գործերը+։ 11  Հավատացեք ինձ, որ ես միության մեջ եմ Հոր հետ, և Հայրն էլ միության մեջ է ինձ հետ, եթե ոչ, գոնե իմ գործերի պատճառով հավատացեք+։ 12  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով հավատում է ինձ, կանի նաև այն գործերը, որ ես եմ անում, և սրանցից ավելի մեծ գործեր կանի+, որովհետև ես Հոր մոտ եմ գնում+։ 13  Եվ ինչ որ խնդրեք իմ անունով, ես կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով+։ 14  Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես կանեմ։ 15  Եթե դուք սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները+։ 16  Ես Հորը կխնդրեմ, և նա ձեզ ուրիշ օգնական* կտա, որպեսզի այն հավիտյան ձեզ հետ մնա+, 17  այսինքն՝ սուրբ ոգին, որը բացահայտում է ճշմարտությունը+, և որն աշխարհը չի կարող ստանալ+, որովհետև ո՛չ տեսնում, ո՛չ էլ ճանաչում է այն։ Սակայն դուք ճանաչում եք այն, որովհետև ձեզ հետ է մնում և ձեր մեջ է+։ 18  Ես ձեզ որբ չեմ թողնի+, ես կգամ ձեզ մոտ։ 19  Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի+, բայց դուք կտեսնեք ինձ+, որովհետև ես ապրում եմ, և դուք նույնպես կապրեք+։ 20  Այդ օրը կիմանաք, որ ես միության մեջ եմ իմ Հոր հետ, դուք միության մեջ եք ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ ձեզ հետ+։ 21  Ով իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է սիրում ինձ+։ Իսկ ով սիրում է ինձ, սիրված կլինի իմ Հոր կողմից, և ես կսիրեմ նրան ու ինձ հայտնի կդարձնեմ նրան»։ 22  Հուդան+ (ոչ Իսկարիովտացին) հարցրեց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ ես ուզում քեզ հայտնի դարձնել մեզ և ոչ թե աշխարհին»+։ 23  Հիսուսը պատասխանեց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կպահի+ իմ խոսքը, և իմ Հայրը կսիրի նրան։ Մենք կգանք նրա մոտ ու կբնակվենք նրա հետ+։ 24  Իսկ ով չի սիրում ինձ, չի պահում իմ խոսքերը։ Այն խոսքը, որ դուք լսում եք, իմը չէ, այլ ինձ ուղարկող Հոր խոսքն է+։ 25  Այս բաներն ասացի ձեզ, քանի դեռ ձեզ հետ եմ։ 26  Բայց օգնականը*՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա* ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ ասացի ձեզ+։ 27  Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն+ եմ ձեզ տալիս։ Չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է տալիս։ Թող որ ձեր սրտերը չխռովվեն ու վախից չնվաղեն։ 28  Լսեցիք, որ ասացի ձեզ, թե գնում եմ ու հետ կգամ ձեզ մոտ։ Եթե սիրեիք ինձ, կուրախանայիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է+ ինձանից։ 29  Ուստի նախքան կատարվելը ասացի ձեզ+, որպեսզի երբ կատարվի, դուք հավատաք։ 30  Այլևս շատ չեմ խոսի ձեզ հետ, որովհետև այս աշխարհի իշխանը+ գալիս է։ Եվ նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա+, 31  բայց որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ+, այնպես եմ անում։ Վեր կացեք, գնանք այստեղից»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ուրիշ մխիթարիչ»։
Կամ՝ «մխիթարիչը»։
«Նա»-ն (արական սեռի) վերաբերում է «օգնականին» (արական սեռի)։