Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ Եհովայի վկաները իրենց հանդիպումների վայրը չեն կոչում եկեղեցի

Ինչո՞ւ Եհովայի վկաները իրենց հանդիպումների վայրը չեն կոչում եկեղեցի

 Աստվածաշնչում հունարեն բառը, որը երբեմն թարգմանվել է «եկեղեցի», վերաբերվում է երկրպագության համար հավաքված մարդկանց, ոչ թե այն վայրին, որտեղ հավաքվել են նրանք։

 Ուշադրություն դարձրեք հետևյալ օրինակին։ Երբ Պողոս առաքյալը գրում էր Հռոմի քրիստոնյաներին, նա բարևներ ուղարկեց մի ամուսնական զույգի՝ Ակյուղասին և Պրիսկիղային, և ավելացրեց, որ բարևեն «նորանց տանը լինող եկեղեցուն» (Հռոմեացիներ 16:5, «Արարատ» թարգմանություն)։ Պողոսի բարևները ուղղված էին ոչ թե շինությանը, այլ մարդկանց խմբին՝ ժողովին, որ հավաքվում էր այդ տանը։ a

 Ուստի մեր երկրպագության վայրը եկեղեցի կոչելու փոխարեն, մենք այն անվանում ենք Թագավորության սրահ։

Ինչո՞ւ «Եհովայի վկաների Թագավորության սրահ»

 Այս անունը շատ համապատասխան է, քանի որ...

  •   Այս շինությունը մի ընդարձակ սրահ է, հանդիպում անցկացնելու վայր։

  •   Մենք հավաքվում ենք այստեղ երկրպագելու համար Եհովային՝ Աստվածաշնչի Աստծուն և վկայում կամ հայտնում ենք նրա մասին (Սաղմոս 83:18; Եսայիա 43:12

  •   Մենք նաև հավաքվում ենք սովորելու համար Աստծու Թագավորության մասին, որի մասին Հիսուսը հաճախ էր խոսում (Մատթեոս 6:9, 10; 24:14; Ղուկաս 4:43

 Հրավիրում ենք ձեզ մեր Թագավորության սրահ, որտեղ ձեր աչքերով կտեսնեք՝ ինչպես են անցկացվում Եհովայի վկաների հանդիպումները։

a Նման արտահայտություններ հանդիպում են նաև 1 Կորնթացիներ 16:19, Կողոսացիներ 4:15 և Փիլիմոն 2 համարներում («Արարատ» թարգմանություն)։