Սաղմոս 83։1-18

Երգ։ Ասափի+ սաղմոսը։ 83  Ո՜վ Աստված, լուռ մի՛ մնա+,Անձայն մի՛ եղիր և մի՛ մնա հանդարտ, ո՜վ Աստված+։   Ահա քո թշնամիները իրարանցման մեջ են+,Եվ քեզ ատողները գլուխ են բարձրացնում+։   Քո ժողովրդի դեմ նրանք խորամանկորեն հնարներ են խորհում+Եվ դավ են նյութում նրանց դեմ, որոնց դու քո պահպանության տակ ես առել+։   Նրանք ասում են. «Եկե՛ք նրանց բնաջինջ անենք, որ դադարեն ազգ լինելուց+,Որ Իսրայելի անունը այլևս չհիշվի»+։   Ամբողջ սրտով միաբանված՝ նրանք խորհրդակցում են իրար հետ+,Քո դեմ դաշինք են կնքում+   Եդոմացիներն+ ու իսմայելացիները*, Մովաբն+ ու հագարացիները+,   Գեբալը, Ամմոնը+ և Ամաղեկը,Փղշտացիները+՝ Տյուրոսի+ բնակիչների հետ միասին։   Նրանց է միացել նաև Ասորեստանը+.Նրանք ձեռք մեկնեցին Ղովտի որդիներին*+։ (Սելա)   Նրանց հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Մադիանի+, Սիսարայի+Եվ Հաբինի+ հետ Կիսոն հեղեղատում+։ 10  Նրանք բնաջինջ եղան Ենդորում+,Հողի համար գոմաղբ դարձան+։ 11  Իսկ նրանց իշխանավորների հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Օրեբի ու Զեբի հետ+,Եվ նրանց բոլոր իշխանների հետ՝ ինչպես Զեբեեի ու Սալմանայի հետ+, 12  Որոնք ասացին. «Եկե՛ք տիրանանք Աստծու բնակարաններին»+։ 13  Ո՜վ Աստված իմ, ուղտափուշի նման պտտեցրո՛ւ նրանց հողմամրրիկի մեջ+,Քամու առաջ եղող ծղոտի պե՛ս արա նրանց+։ 14  Ինչպես որ կրակն է այրում անտառը+,Եվ ինչպես որ բոցն է խանձում լեռները+, 15  Այդպե՛ս հալածիր նրանց քո մրրիկով+Եվ տագնապեցրո՛ւ նրանց քո փոթորկոտ քամիով+։ 16  Ծածկի՛ր նրանց երեսը անպատվությամբ+,Որպեսզի մարդիկ քո անունը փնտրեն, ո՛վ Եհովա+։ 17  Թող որ նրանք ամաչեն ու տագնապեն ամեն ժամանակ+,Թող որ նրանք շփոթության մատնվեն ու կործանվեն+, 18  Որպեսզի մարդիկ իմանան+, որ դո՛ւ, ում անունը Եհովա է+,Դու միակ Բարձրյալն ես+ ամբողջ երկրի վրա+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Եդոմի և իսմայելացիների վրանները»։
Վերաբ. է մովաբացիներին և ամմոնացիներին, որոնց մասին խոսվում է 6 և 7-րդ համարներում։