Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները կարծում են՝ իրե՞նցն է միակ ճշմարիտ կրոնը

Եհովայի վկաները կարծում են՝ իրե՞նցն է միակ ճշմարիտ կրոնը

 Ով լրջորեն է վերաբերվում կրոնին, պետք է համոզված լինի, որ իր կրոնն ընդունելի է Աստծուն և Հիսուսին։ Այլապես ինչո՞ւ պետք է դավանի այդ կրոնը։

 Հիսուս Քրիստոսը համաձայն չէր այն կարծիքին, թե կան շատ կրոններ կամ ճանապարհներ, որոնք տանում են փրկության։ Նա ասաց. «Նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7:14)։ Եհովայի վկաները հավատում են, որ գտել են այդ ճանապարհը։ Այլապես նրանք ուրիշ կրոն կփնտրեին։