Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 1, 2021
ԲՈԼԻՎԻԱ

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել այմարա լեզվով

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել այմարա լեզվով

2021 թ. հունիսի 27-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» էլեկտրոնային տարբերակը լույս ընծայվեց այմարա լեզվով։ Նախապես ձայնագրված ծրագիրը հեռարձակվեց Բոլիվիայի բոլոր ժողովներին և խմբերին։ Աստվածաշնչի լույսընծայման մասին հայտարարությունն արեց եղբայր Նելվո Կավալերին, ով Բոլիվիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է։

Ուշագրավ փաստեր

  • Այմարա լեզվով խոսում է ավելի քան 1,6 միլիոն մարդ, որոնց մեծ մասն ապրում է Անդյան լեռներում գտնվող Տիտիկակա լճի շրջակայքում։

  • Այմարան Բոլիվիայում 36 բնիկ պետական լեզուներից երկրորդ ամենատարածված լեզուն է։

  • Մոտ 2 000 քարոզիչ է ծառայում Արգենտինայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Չիլիի և Պերուի ավելի քան 60 այմարախոս ժողովներում։

  • Նախագծի վրա 4 տարի աշխատել են 6 թարգմանիչներ։

Թարգմանիչներից մեկն ասաց. «Աստվածաշունչը մեծ նվեր է Եհովայից այմարախոս մարդկանց։ Այժմ նրանք կարող են կարդալ Աստվածաշունչը իրենց հասկանալի լեզվով։ Նրանք կզգան, թե ինչպես է Եհովան խոսում անձամբ իրենց հետ»։

Եղբայր Մաուրիսիո Անդալը, ով նույնպես Բոլիվիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, նշեց. «2017 թ.-ին այմարա լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունների լույսընծայումից հետո մենք բազմաթիվ շնորհակալական նամակներ ենք ստացել այն մասին, թե ինչպես է այդ թարգմանությունը հասել ընթերցողների սրտերին։ Իսկ այժմ համոզված ենք, որ այս ամբողջական Աստվածաշունչը, որը պարզ ու բնական թարգմանություն է, կօգնի ընթերցողներին հասկանալ Աստծու Խոսքը և, որ ամենակարևորն է, մտերմանալ գրքի Հեղինակի՝ Եհովա Աստծու հետ»։

Մենք վստահ ենք, որ այս թարգմանությունը այմարա լեզվով ընթերցող մեր եղբայրների ու քույրերի մեջ կառաջացնի այն նույն զգացումները, որոնք ուներ սաղմոսերգուն. «Քո փրկության համար հոգիս մաշվում է, որովհետև քո խոսքին եմ սպասում» (Սաղմոս 119։81