Սաղմոս 119։1-176

א [Ա՛լեֆ] 119  Երջանիկ են նրանք, ում ճանապարհն անարատ է+,Ովքեր Եհովայի օրենքի մեջ են քայլում+։   Երջանիկ են նրանք, ովքեր պահում են նրա հիշեցումները+,Ամբողջ սրտով նրան են փնտրում+։   Նրանք անարդարություն չեն գործում+,Նրա ճանապարհներով են քայլում+։   Դու մեզ կարգադրեցիրՄանրամասնորեն կատարել+ քո պատվերները+։   Երանի՜ թե հաստատուն լինեին իմ ճանապարհները+՝Քո կանոնները պահելու համար+։   Այդ ժամանակ ես ամոթ չէի զգա+Քո բոլոր պատվիրաններին ուշադրություն դարձնելիս+։   Կգովերգեմ քեզ ուղիղ սրտով+,Երբ սովորեմ քո արդար դատավճիռները+։   Քո կանոնները ես շարունակում եմ պահել+։ Մի՛ լքիր ինձ բնավ+։ ב [Բեթ]   Երիտասարդն+ ինչպե՞ս մաքրի իր ճանապարհը. Քո խոսքի համաձայն իրեն հսկելով+։  10  Ամբողջ սրտով ես քեզ եմ փնտրում+։ Մի՛ թող, որ շեղվեմ քո պատվիրաններից+։  11  Քո խոսքերը սրտիս մեջ եմ պահել+,Որ քո դեմ մեղք չգործեմ+։  12  Օրհնյա՛լ ես դու, ո՛վ Եհովա։Սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները+։  13  Իմ շրթունքներով պատմում եմ+Քո բերանի բոլոր դատավճիռները+։  14  Քո հիշեցումների ճանապարհով ես ցնծում եմ+,Ինչպես որ մյուս բոլոր թանկարժեք բաներով եմ ցնծում+։  15  Պիտի խորհրդածեմ քո կարգադրությունների շուրջ+Եվ պիտի ուշ դարձնեմ քո շավիղներին+։  16  Պիտի թանկ գնահատեմ քո կանոնները+ Եվ քո խոսքը չպիտի մոռանամ+։ ג [Գի՛մել]  17  Բարի՛ք արա քո ծառային, որ ապրեմ+Եվ քո խոսքը պահեմ+։  18  Բա՛ց արա աչքերս, որ տեսնեմ+Քո օրենքի սքանչելիքները+։  19  Ես ընդամենը պանդուխտ եմ այս երկրում+։ Մի՛ թաքցրու ինձանից քո պատվիրանները+։  20  Հոգիս մաշվել էՔո դատավճիռներն+ ամեն ժամանակ փափագելուց+։  21  Դու սաստում ես անիծյալ հանդուգն մարդկանց+,Ովքեր շեղվում են քո պատվիրաններից+։  22  Վերցրո՛ւ ինձանից նախատինքն ու արհամարհանքը+,Որովհետև ես պահում եմ քո հիշեցումները+։  23  Իշխանները նստում և իմ դեմ են խոսում+,Իսկ ծառադ քո կանոնների մասին է խորհում+։  24  Ինձ համար թանկ են քո հիշեցումները+,Որոնք ասես իմ խորհրդականները լինեն+։ ד [Դա՛լեթ]  25  Հոգիս հողին է կպել+։ Կենդանի՛ պահիր ինձ քո խոսքի համաձայն+։  26  Ես պատմեցի իմ ճանապարհների մասին, որ պատասխանես ինձ+։Սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները+։  27  Հասկացրո՛ւ ինձ քո պատվերների ճանապարհը+,Որ կարողանամ քո զարմանահրաշ գործերի մասին խորհել+։  28  Հոգիս տրտմությունից կորցրել է քունը+։ Հաստատի՛ր ինձ քո խոսքի համաձայն+։  29  Հեռացրո՛ւ ինձանից ստության ճանապարհը+Եվ հաճությո՛ւնդ ցույց տուր ինձ՝ սովորեցնելով քո օրենքը+։  30  Ես հավատարմության ճանապարհն եմ ընտրել+։ Քո դատավճիռներն արդար եմ համարում+։  31  Ես քո հիշեցումներին+ եմ կառչել։ Ո՛վ Եհովա, մի՛ ամաչեցրու ինձ+։  32  Քո պատվիրանների ճանապարհով պիտի վազեմ+,Որովհետև դու լայնացնում ես իմ սիրտը+։ ה [Հե]  33  Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո կանոնների ճանապարհը+,Որպեսզի մինչև վերջ պահեմ այն+։  34  Հասկացողությո՛ւն տուր ինձ, որ քո օրենքը կատարեմ+Եվ ամբողջ սրտով պահեմ այն+։  35  Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով+,Քանի որ դրա մեջ եմ ես ուրախություն գտնում+։  36  Խոնարհեցրո՛ւ իմ սիրտը դեպի քո հիշեցումները+Եվ ոչ թե դեպի շահույթը*+։  37  Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց+,Կենդանի՛ պահիր ինձ քո ճանապարհին+։  38  Կատարի՛ր քո ծառային տված խոսքերդ+,Որոնք սովորեցնում են վախենալ քեզանից+։  39  Հեռացրո՛ւ ինձանից իմ նախատինքը, որից ես սարսափում եմ+,Որովհետև արդար են քո դատավճիռները+։  40  Ահա ես քո պատվերներին եմ փափագում+։ Քո արդարությամբ կենդանի՛ պահիր ինձ+։ ו [Վավ]  41  Թող որ ինձ մոտ գա քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա+,Քո փրկությունը՝ խոսքերիդ համաձայն+,  42  Որպեսզի խոսքով պատասխան տամ ինձ նախատողին+,Որովհետև քո խոսքին եմ ես ապավինում+։  43  Ճշմարտության խոսքը ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից+,Որովհետև քո դատավճռին եմ ես սպասում+։  44  Միշտ պիտի պահեմ քո օրենքը+,Դարեդար, այո՛, հավիտյան+։  45  Ազատության մեջ պիտի քայլեմ+,Որովհետև քո պատվերներն եմ միշտ փնտրել+։  46  Քո հիշեցումների մասին պիտի թագավորների առաջ խոսեմ+,Եվ չպիտի ամաչեմ+։  47  Ինձ համար թանկ կլինեն քո պատվիրանները+,Որոնք ես սիրում եմ+։  48  Ձեռքերս դեպի պատվիրաններդ պիտի բարձրացնեմ, որոնք սիրում եմ+,Եվ քո կանոնների մասին պիտի խորհեմ+։ ז [Զային]  49  Հիշի՛ր քո ծառային տրված խոսքը+,Որին ես սպասում եմ քո խոստման համաձայն+։  50  Սա է իմ մխիթարությունը իմ նեղության մեջ+,Որովհետև քո խոսքերը պահպանեցին իմ կյանքը+։  51  Հանդուգն մարդիկ չափից շատ ինձ ծաղրեցին+,Բայց քո օրենքից ես չշեղվեցի+։  52  Հիշում եմ քո դատավճիռները, որ հավիտենից են, ո՛վ Եհովա+,Եվ մխիթարություն եմ գտնում+։  53  Սաստիկ զայրույթ է ինձ բռնում այն ամբարիշտների պատճառով+,Որոնք թողնում են քո օրենքը+։  54  Քո կանոններն ինձ համար երգեր եղան+Իմ պանդխտության տան մեջ+։  55  Գիշերը ես հիշում էի քո անունը, ո՛վ Եհովա+,Որ քո օրենքը պահեի+։  56  Այս ամենը պատահեց ինձ,Քանի որ քո պատվերներն էի կատարում+։ ח [Խեթ]  57  Եհովան իմ բաժինն է+.Ես խոստացա պահել քո խոսքերը+։  58  Իմ ամբողջ սրտով քո հավանությունը փնտրեցի*+։Ցո՛ւյց տուր ինձ բարեհաճությունդ՝ քո խոսքերի համաձայն+։  59  Ես խորհեցի իմ ճանապարհների մասին+,Որպեսզի ոտքերս հետ բերեմ դեպի քո հիշեցումները+։  60  Շտապեցի և չդանդաղեցի+Պահել քո պատվիրանները+։  61  Ամբարիշտների պարաններն օղակեցին ինձ+,Բայց քո օրենքը ես չմոռացա+։  62  Կեսգիշերին վեր եմ կենում՝ քեզ շնորհակալություն հայտնելու+Քո արդար դատավճիռների+ համար։  63  Ես ընկեր եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզանից+,Եվ ովքեր պահում են քո պատվերները+։  64  Քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա, լցրել է երկիրը+։Սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները+։ ט [Տեթ]  65  Դու լավ վարվեցիր քո ծառայի հետ+,Ո՛վ Եհովա, քո խոսքի համաձայն+։  66  Առաքինություն*+ և խելամտություն+ սովորեցրու ինձ, իմացություն տուր+,Քանի որ հավատ եմ ընծայում քո պատվիրաններին+։  67  Նախքան նեղության մեջ ընկնելը ես սխալմամբ մեղք էի գործում+,Բայց հիմա պահում եմ քո խոսքերը+։  68  Բարի ես դու և բարիք ես անում+։ Սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները+։  69  Հանդուգն մարդիկ ստությամբ արատավորում են իմ անունը+,Մինչդեռ ես իմ ողջ սրտով քո պատվերներն եմ կատարելու+։  70  Նրանց սիրտը ճարպի պես անզգա է դարձել+,Իսկ ինձ համար թանկ է քո օրենքը+։  71  Ինձ համար բարի է, որ չարչարվում եմ+,Որպեսզի սովորեմ քո կանոնները+։  72  Քո բերանի օրենքը+ ինձ համար ավելի բարի է+,Քան ոսկու և արծաթի հազարավոր կտորները+։ י [Յոդ]  73  Քո ձեռքերն են ստեղծել ու հաստատել ինձ+։ Հասկացողությո՛ւն տուր ինձ, որ սովորեմ քո պատվիրանները+։  74  Քեզանից վախեցողները տեսնում են ինձ և ուրախանում+,Որովհետև քո խոսքին եմ ես սպասում+։  75  Գիտեմ, ո՛վ Եհովա, որ քո դատավճիռներն արդարություն են+,Եվ որ դու, հավատարմություն ցույց տալով, պատժեցիր ինձ+։  76  Թող քո սիրառատ բարությունը ինձ համար մխիթարություն լինի+՝Ծառայիդ տված քո խոսքերի համաձայն+։  77  Թող քո ողորմությունը ինձ մոտ գա, որ ապրեմ+,Որովհետև քո օրենքը թանկ է ինձ համար+։  78  Թող հանդուգն մարդիկ ամոթով մնան, որովհետև առանց պատճառի մոլորեցրին ինձ+։Իսկ ես քո պատվերների մասին եմ խորհում+։  79  Թող ինձ մոտ դառնան քեզանից վախեցողները+Եվ քո հիշեցումներն իմացողները+։  80  Թող իմ սիրտը անարատությամբ պահի քո կանոնները+,Որպեսզի ամոթով չմնամ+։ כ [Քաֆ]  81  Քո փրկության համար հոգիս մաշվում է+,Որովհետև քո խոսքին եմ սպասում+։  82  Աչքերս մաշվում են քո խոսքերի համար+,Եվ ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»+։  83  Ծխի մեջ կախված տկի+ պես եմ դարձել,Բայց քո կանոնները չեմ մոռացել+։  84  Որքա՞ն են քո ծառայի օրերը+։ Ե՞րբ պիտի դատաստանի ենթարկես ինձ հալածողներին+։  85  Հանդուգն մարդիկ փոսեր են փորել, որ բռնեն ինձ+.Նրանք չեն վարվում քո օրենքի համաձայն+։  86  Քո բոլոր պատվիրանները հավատարմություն են+։ Առանց պատճառի նրանք ինձ հալածում են։ Օգնի՛ր ինձ+։  87  Մի փոքր ևս, և նրանք բնաջինջ կանեին ինձ երկրի վրայից+,Բայց ես չեմ թողել քո պատվերները+։  88  Քո սիրառատ բարության համաձայն պահպանի՛ր իմ կյանքը+,Որպեսզի պահեմ քո բերանի հիշեցումը+։ ל [Լա՛մեդ]  89  Քո խոսքը, ո՛վ Եհովա,Հավիտյան+ հաստատված է երկնքում+։  90  Քո հավատարմությունը սերնդից սերունդ է+։Դու ամուր հաստատել ես երկիրը, որ այն կանգուն մնա+։  91  Քո դատավճիռների համաձայն նրանք մինչև այսօր կանգուն են+,Որովհետև նրանք բոլորը քո ծառաներն են+։  92  Եթե քո օրենքը թանկ չլիներ ինձ համար+,Ապա ես կործանված կլինեի իմ տառապանքի մեջ+։  93  Հավիտյան չեմ մոռանա քո պատվերները+,Որովհետև նրանց շնորհիվ դու պահպանեցիր իմ կյանքը+։  94  Քո՛նն եմ ես։ Փրկի՛ր ինձ+,Քանի որ քո պատվերներն եմ փնտրում+։  95  Ամբարիշտները սպասում են ինձ, որ կործանեն+,Բայց ես ուշադիր եմ քո հիշեցումների հանդեպ+։  96  Ամեն կատարելության սահմանը տեսա+։Քո պատվիրանը շատ ընդարձակ է։ מ [Մեմ]  97  Որքա՜ն եմ սիրում քո օրենքը+։ Ողջ օրը նրա մասին եմ խորհրդածում+։  98  Քո պատվիրանը ինձ ավելի իմաստուն է դարձնում իմ թշնամուց+,Որովհետև հավիտյան իմն է այն+։  99  Բոլոր ուսուցիչներիցս ավելի խորամիտ եղա+,Որովհետև քո հիշեցումների մասին եմ խորհում+։ 100  Ավելի մեծ հասկացողությամբ եմ վարվում, քան տարեցները+,Որովհետև քո պատվերներն եմ կատարում+։ 101  Ամեն չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում+,Որպեսզի քո խոսքը պահեմ+։ 102  Քո դատավճիռներից ես չեմ շեղվում+,Որովհետև դու ես ինձ սովորեցնում+։ 103  Որքա՜ն հաճելի են իմ քիմքին քո խոսքերը,Ավելի հաճելի են, քան մեղրն իմ բերանին+։ 104  Քո պատվերների շնորհիվ ես հասկացողությամբ եմ վարվում+։ Ահա թե ինչու ստության ամեն մի ճանապարհ ես ատում եմ+։ נ [Նուն] 105  Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար+Եվ լույս՝ իմ ճանապարհի համար+։ 106  Ես երդվեցի պահել քո արդար դատավճիռները+Եվ կկատարեմ+։ 107  Ես սաստիկ տառապում եմ+. Ո՜վ Եհովա, պահպանի՛ր իմ կյանքը քո խոսքի համաձայն+։ 108  Խնդրո՛ւմ եմ, թող քեզ հաճելի լինեն կամավոր ընծաներն իմ բերանի, ո՜վ Եհովա+,Սովորեցրո՛ւ ինձ քո դատավճիռները+։ 109  Հոգիս մշտապես վտանգի մեջ է*+,Բայց քո օրենքը ես չեմ մոռանում+։ 110  Ամբարիշտները որոգայթ են լարել ինձ համար+,Սակայն քո պատվերներից ես չեմ շեղվել+։ 111  Քո հիշեցումները ես հավիտյան ընդունել եմ+,Որովհետև դրանք իմ սրտի ցնծությունն են+։ 112  Խոնարհեցրել եմ սիրտս, որ քո կանոնները կատարեմ+Առհավետ, մինչև վերջ+։ ס [Սա՛մեխ] 113  Կես սիրտ ունեցողներին ես ատում եմ+,Իսկ քո օրենքը սիրում եմ+։ 114  Դո՛ւ ես իմ պատսպարանն ու իմ վահանը+,Քո խոսքին եմ ես սպասում+։ 115  Հեռացե՛ք ինձանից, չարագործնե՛ր+,Որպեսզի կարողանամ իմ Աստծու պատվիրանները պահել+։ 116  Օգնի՛ր ինձ քո խոսքի համաձայն, որ ապրեմ+,Եվ մի՛ ամաչեցրու ինձ իմ հույսի համար+։ 117  Ամրապնդի՛ր ինձ, որ փրկվեմ+,Եվ ես շարունակ քո կանոնների մեջ խորամուխ կլինեմ+։ 118  Դու մերժում ես բոլոր նրանց, ովքեր շեղվում են քո կանոններից+,Որովհետև նրանց խորամանկությունը ստություն է+։ 119  Ինչպես խարամ, դու վերացնում ես երկրի բոլոր ամբարիշտներին+, Դրա համար էլ սիրում եմ քո հիշեցումները+։ 120  Մարմինս դողում է քո ահից+,Եվ ես վախենում եմ քո դատավճիռներից+։ ע [Ային] 121  Արդարադատություն և արդարություն եմ գործում+։ Մի՛ մատնիր ինձ իմ նեղողների ձեռքը+։ 122  Երաշխավորի՛ր քո ծառային, որ նրան բարիք լինի+։Թող որ հանդուգն մարդիկ չնեղեն ինձ+։ 123  Աչքերս մաշվել են քո փրկությանը+Եվ քո արդար խոսքին սպասելուց+։ 124  Ծառայիդ հետ վարվիր քո սիրառատ բարության համաձայն+Եվ սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները+։ 125  Ես քո ծառան եմ+։ Հասկացողությո՛ւն տուր ինձ+,Որ իմանամ քո հիշեցումները+։ 126  Ժամանակն է, որ Եհովան գործի անցնի+։Նրանք խախտում են քո օրենքը+։ 127  Իսկ ես սիրում եմ քո պատվիրանները+Ոսկուց, այո՛, զտված ոսկուց էլ ավելի+։ 128  Ահա թե ինչու բոլոր բաների վերաբերյալ քո բոլոր պատվերները ես արդար եմ համարում+։Ատում եմ ստության ամեն մի ճանապարհ+։ פ [Փե] 129  Սքանչելի են քո հիշեցումները+, Դրա համար էլ իմ հոգին պահում է դրանք+։ 130  Քո խոսքերի հայտնությունը լույս է տալիս+,Հասկացողությամբ է օժտում անփորձներին+։ 131  Բերանս լայն բաց եմ անում, որ շունչ առնեմ+,Որովհետև քո պատվիրաններին եմ փափագում+։ 132  Դարձի՛ր դեպի ինձ և ցո՛ւյց տուր հաճությունդ+,Ինչպես որ վճռել ես վարվել քո անունը սիրողների հետ+։ 133  Հաստատի՛ր իմ քայլերը քո խոսքի մեջ+,Եվ թող ոչ մի չար բան չտիրի ինձ վրա+։ 134  Փրկագնի՛ր ինձ բոլոր խաբեբա մարդկանցից+,Եվ ես կկատարեմ քո պատվերները+։ 135  Երեսդ շողացրո՛ւ քո ծառայի վրա+Եվ սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները+։ 136  Ջրերի վտակներ են հոսում իմ աչքերից+Այն բանի համար, որ քո օրենքը չեն պահում+։ צ [Ցա՛դե] 137  Արդա՛ր ես դու, ո՛վ Եհովա+,Եվ ուղի՛ղ են քո դատավճիռները+։ 138  Քո արդարությամբ ու չգերազանցված հավատարմությամբ+Դու պատվիրեցիր մեզ պահել քո հիշեցումները+։ 139  Իմ նախանձախնդրությունը սպանում է ինձ+,Որովհետև հակառակորդներս մոռացել են քո խոսքերը+։ 140  Քո խոսքը անչափ մաքուր է+,Եվ քո ծառան սիրում է այն+։ 141  Ես աննշան եմ ու անարգված+,Բայց քո պատվերները չեմ մոռացել+։ 142  Քո արդարությունը հավիտենական արդարություն է+,Եվ քո օրենքը ճշմարտություն է+։ 143  Նեղություններ ու դժվարություններ եմ կրել+,Բայց ինձ համար թանկ են եղել քո պատվիրանները+։ 144  Քո հիշեցումների արդարությունը հավիտենական է+։Հասկացողությո՛ւն տուր ինձ, որ շարունակեմ ապրել+։ ק [Կոֆ] 145  Ամբողջ սրտով կանչում եմ քեզ+։ Պատասխանի՛ր ինձ, ո՛վ Եհովա+։ Ես կպահեմ քո կանոնները+։ 146  Քե՛զ եմ կանչում։ Փրկի՛ր ինձ+, Եվ ես կպահեմ քո հիշեցումները+։ 147  Լույսը դեռ չբացված+՝ վեր եմ կենում և օգնություն աղերսում+։Քո խոսքերին եմ ես սպասում+։ 148  Աչքերս գիշերվա պահերից առաջ են զարթնում+,Որպեսզի խոսքերիդ շուրջ խորհրդածեմ+։ 149  Լսի՛ր իմ ձայնը քո սիրառատ բարությամբ+։ Ո՜վ Եհովա, դատավճռիդ համաձայն պահպանի՛ր իմ կյանքը+։ 150  Մոտենում են նրանք, ովքեր ագահորեն անառակ վարքին+ են տրվել,Նրանք շատ են հեռացել քո օրենքից+։ 151  Դու մոտ ես, ո՛վ Եհովա+,Եվ քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են+։ 152  Վաղուց ի վեր հայտնի են ինձ քո հիշեցումներից+ մի քանիսը.Դու հավիտյան հաստատեցիր դրանք+։ ר [Ռեշ] 153  Տե՛ս տառապանքս ու ազատի՛ր ինձ+,Որովհետև քո օրենքը ես չեմ մոռացել+։ 154  Պաշտպանի՛ր իմ դատը և ազատի՛ր ինձ+,Պահպանի՛ր իմ կյանքը քո խոսքի համաձայն+։ 155  Փրկությունը հեռու է ամբարիշտներից+,Որովհետև նրանք չեն փնտրում քո կանոնները+։ 156  Շատ են քո գթությունները, ո՛վ Եհովա+։Պահպանի՛ր իմ կյանքը քո դատավճիռների համաձայն+։ 157  Բազմաթիվ են ինձ հալածողներն ու իմ թշնամիները+,Բայց քո հիշեցումներից ես չեմ խոտորվում+։ 158  Տեսնում եմ նենգաբար վարվողներին+Եվ զզվանք եմ զգում, որովհետև նրանք չեն պահում քո խոսքը+։ 159  Տե՛ս, թե ինչպես եմ սիրում քո պատվերները+։Ո՛վ Եհովա, պահպանի՛ր իմ կյանքը քո սիրառատ բարության համաձայն+։ 160  Քո խոսքի էությունը ճշմարտությունն է+,Եվ քո ամեն մի արդար դատավճիռ հավիտենական է+։ ש [Սին] կամ [Շին] 161  Իշխանները առանց պատճառի հետապնդում են ինձ+,Բայց իմ սիրտը միայն քո խոսքերից է դողում+։ 162  Ես ցնծում եմ քո խոսքերով+,Ինչպես մեկը, որ մեծ ավար է գտնում+։ 163  Ատում եմ ստությունը+ և նողկանք եմ զգում դրա հանդեպ+,Բայց քո օրենքը սիրում եմ+։ 164  Օրը յոթ անգամ գովաբանում եմ քեզ+Քո արդար դատավճիռների համար+։ 165  Շատ է քո օրենքը սիրողների խաղաղությունը+,Եվ նրանց համար գայթակղության քար չկա+։ 166  Քո փրկության վրա եմ հույսս դնում, ո՛վ Եհովա+,Եվ քո պատվիրաններն եմ կատարում+։ 167  Իմ հոգին պահում է քո հիշեցումները+,Ես անչափ սիրում եմ դրանք+։ 168  Ես պահում եմ քո պատվերներն ու քո հիշեցումները+,Որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առջև են+։ ת [Թավ] 169  Թող իմ աղաչանքը քո առջև գա, ո՛վ Եհովա+։ Հասկացողությո՛ւն տուր ինձ քո խոսքի համաձայն+։ 170  Թող բարեհաճությունդ ունենալու իմ խնդրանքը քո առջև գա+։ Փրկի՛ր ինձ քո խոսքի համաձայն+։ 171  Թող իմ շուրթերից գովաբանություն բխի+,Որովհետև քո կանոններն ես ինձ սովորեցնում+։ 172  Թող իմ լեզուն քո խոսքերը երգի+,Որովհետև քո բոլոր պատվիրաններն արդարություն են+։ 173  Թող քո ձեռքը ինձ օգնական լինի+,Որովհետև քո պատվերներն եմ ես ընտրել+։ 174  Ես փափագում եմ քո փրկությանը, ո՛վ Եհովա+,Եվ ինձ համար թանկ է քո օրենքը+։ 175  Թող ապրի իմ հոգին և գովաբանի քեզ+,Եվ թող քո դատավճիռներն օգնեն ինձ+։ 176  Թափառում եմ կորած ոչխարի պես+։ Փնտրի՛ր քո ծառային+,Որովհետև քո պատվիրանները ես չեմ մոռացել+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «անարդար եկամուտը»։
Բռց.՝ «երեսը փափկացրի»։
Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։
Բառացի՝ «իմ ափի մեջ է»։