Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ղրղզստան

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնաճյուղերի նվիրում

Մասնաճյուղերի նվիրում

ՏԵՂԻ և այլ երկրներից եկած շինարարության կամավորները մեկուկես տարի անխոնջ աշխատել են, որպեսզի վերանորոգեն և ընդլայնեն Ղրղզստանի մասնաճյուղի շենքերը, որոնք գտնվում են մայրաքաղաք Բիշքեքում։ Նվիրումը տեղի ունեցավ 2015 թ. հոկտեմբերի 24-ին՝ նախագծի ավարտից ընդամենը մեկ ամիս հետո։ Ծրագիրը հեռարձակվեց 18 Թագավորության սրահներում և 5 այլ վայրերում, որտեղ ավելի քան 3 000 ներկաներ ոգևորությամբ ունկնդրեցին այն։ Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ներկայացրեց «Ծառայիր Եհովային լիակատար սրտով» քաջալերական վերնագրով նվիրման ելույթը։ Հաջորդ օրը երկրի քարոզիչների մեծ մասը հավատ զորացնող ծրագիր լսեց։

Ղրղզստանի մասնաճյուղը

2016 թ. մայիսի 14-ին՝ շաբաթ, 6 435 հոգի ներկա եղավ 18 հարկանի գեղեցիկ շինության 6 հարկ զբաղեցնող Հայաստանի մասնաճյուղի նվիրման ծրագրին։ Համաժողովների սրահն ու Թագավորության քարոզիչների դպրոցի շենքերը նույնպես նվիրվեցին Եհովային։ Ծրագրի ընթացքում հնչեցին ելույթներ, որոնցում ներկայացվեց Հայաստանում Եհովայի ժողովրդի պատմության համեստ սկիզբը։ Հայ ներգաղթյալները առաջին անգամ բարի լուրը լսել են Միացյալ Նահանգներում 20-րդ դարի սկզբին, իսկ հայաստանաբնակ հայերը՝ 1970-ականների կեսերին, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր։ Կազմակերպությունը Հայաստանում օրինականորեն գրանցվել է մի քանի տարի առաջ, և հետո մասնաճյուղ է հիմնվել։ Ներկաներից շատերը երբեք չէին պատկերացնի, որ այդպիսի ոգևորիչ աստվածապետական նվաճումների ականատեսը կլինեն։ Ծրագրի կարևորագույն պահն այն էր, որ բոլոր ներկաները սրտանց իրենց համաձայնությունը հայտնեցին, որ Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնի հետ այդ գեղեցիկ շինությունները նվիրեն Եհովային։

Հայաստան

Հայաստանի մասնաճյուղի նվիրման ծրագիրը (վերևում)

Եղբայրներն ու քույրերը ներկա են շաբաթավերջի հատուկ ծրագրին (կենտրոնում)

Հայկական ազգային պար՝ երեկոյի ընթացքում (ներքևում)