Անցնել բովանդակությանը

Կարո՞ղ է անհատը հրաժարվել Եհովայի վկա լինելուց

Կարո՞ղ է անհատը հրաժարվել Եհովայի վկա լինելուց

 Այո՛։ Անհատը կարող է ցույց տալ, որ հրաժարվում է մեր կազմակերպության անդամը լինելուց երկու ձևով։

  •   Պաշտոնապես իր ցանկության մասին հայտնելով։ Անհատը կարող է թե՛ բանավոր, թե՛ գրավոր հայտնել իր որոշումը այն մասին, որ այլևս չի ցանկանում ճանաչվել որպես Եհովայի վկա։

  •   Իր գործելակերպով։ Անհատը կարող է այնպիսի բան անել, ինչով ցույց կտա, որ այլևս չի ցանկանում մեր համաշխարհային եղբայրության անդամը լինել (1 Պետրոս 5։9)։ Օրինակ՝ նա կարող է մեկ այլ կրոնի անդամ դառնալ՝ հայտնի դարձնելով իր որոշման մասին (1 Հովհաննես 2։19

Իսկ եթե անհատը այլևս չի քարոզում կամ չի հաճախում ձեր հանդիպումներին, համարո՞ւմ եք, որ նա հրաժարվում է Եհովայի վկա լինելուց։

 Ո՛չ։ Մի բան է, երբ մարդ հրաժարվում է Եհովայի վկա լինելուց, մեկ այլ բան է, երբ նրա հավատը թուլանում է։ Հաճախ նրանք, ովքեր որոշ ժամանակ դանդաղեցնում են իրենց ընթացքը կամ դադարում են քրիստոնեական գործունեությանը մասնակցելուց, իրականում ոչ թե հրաժարվում են իրենց հավատից, այլ պարզապես հուսահատված են։ Նման մարդկանցից մենք չենք խուսափում։ Ընդհակառակը՝ փորձում ենք նրանց մխիթարել ու աջակցել (1 Թեսաղոնիկեցիներ 5:14; Հուդա 22)։ Եթե անհատը ցանկանում է օգնություն ստանալ, ժողովի երեցները առաջնորդություն են վերցնում նրան հոգևորապես օգնելու հարցում (Գաղատացիներ 6:1; 1 Պետրոս 5:1–3

 Սակայն երեցները իրավունք չունեն ստիպելու ինչ-որ մեկին, որ շարունակի Եհովայի վկա մնալ։ Յուրաքանչյուր մարդ կրոնի հարցում իր ընտրությունն է անում (Հեսու 24։15)։ Մենք համոզված ենք, որ նրանք, ովքեր երկրպագում են Աստծուն, պետք է դա անեն հոժարակամորեն և սրտանց (Սաղմոս 110:3; Մատթեոս 22:37