Սաղմոս 96։1-13

96  Նոր ե՛րգ երգեք Եհովային+,Գովերգե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։   Գովերգե՛ք Եհովային, օրհնե՛ք նրա անունը+։Օրեցօր պատմե՛ք նրա տված փրկության բարի լուրը+։   Հռչակե՛ք նրա փառքը ազգերի մեջ+,Նրա զարմանահրաշ գործերը+՝ բոլոր ժողովուրդների մեջ,   Որովհետև Եհովան մեծ է+ և շատ գովաբանության արժանի։Նա ավելի ահազդու է, քան մյուս բոլոր աստվածները+։   Ժողովուրդների բոլոր աստվածները փուչ են+,Մինչդեռ Եհովան ստեղծել է երկինքը+։   Արժանապատվությունն ու շքեղությունը նրա առջև են+,Զորությունն ու գեղեցկությունը՝ նրա սրբարանում+։   Տվե՛ք Եհովային, ո՛վ ժողովուրդների ընտանիքներ+,Տվե՛ք Եհովային փառք և զորություն+։   Տվե՛ք Եհովային իր անվան փառքը+,Ընծա՛ բերեք ու նրա գավիթնե՛րը մտեք+։   Խոնարհվե՛ք Եհովայի առաջ սուրբ զարդարանքով+.Երկյուղե՛ք* նրանից, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։ 10  Ազգերի մեջ ասացե՛ք. «Եհովան թագավոր է դարձել+։Երկիրն ամուր հաստատված է, այն չի սասանվի+։Ժողովուրդների դատը նա ուղղամտությամբ կպաշտպանի»+։ 11  Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա+։Թող ծովը և նրանում եղող բոլոր բաները որոտան+։ 12  Թող դաշտն ու նրանում եղող ամեն բան հրճվեն+։Եվ այդժամ անտառի բոլոր ծառերը թող ուրախությունից ցնծան+ Եհովայի առաջ, 13  Որովհետև նա եկել է+.Եկել է երկիրը դատելու+։Նա երկիրը արդարությամբ պիտի դատի+Եվ ժողովուրդներին՝ հավատարմությամբ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սուր ցավերի մեջ եղեք»։