Սաղմոս 46։1-11

Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Աղջիկների համար։ Երգ։ 46  Աստված մեզ համար ապաստան է և զորություն+,Նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն+։   Այդ պատճառով մենք չենք վախենա, նույնիսկ եթե երկիրը փոխվի+,Եվ լեռները լայնարձակ ծովի սրտի մեջ գցվեն+,   Նույնիսկ եթե նրա ջրերն ալեկոծվեն ու փրփրեն+,Եվ լեռները ցնցվեն նրա մոլեգնությունից+։ (Սելա)   Մի գետ կա, որի վտակները ուրախացնում են Աստծու քաղաքը+՝Բարձրյալի սուրբ և վեհապանծ բնակավայրը+։   Աստված քաղաքի մեջ է+. այն չի սասանվի+։Առավոտը բացվելիս Աստված կօգնի նրան+։   Ազգերը խռովվեցին+, թագավորությունները սասանվեցին։Նա իր ձայնն արձակեց, և երկիրը հալվեց+։   Զորքերի Տեր Եհովան մեզ հետ է+,Հակոբի Աստվածը ապահով բարձունք է մեզ համար+։ (Սելա)   Եկե՛ք և տեսե՛ք Եհովայի գործերը+,Թե ինչպես է նա զարմանահրաշ գործեր անում երկրի վրա+։   Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը+.Փշրում է աղեղը և կոտրատում նիզակը+,Կառքերը այրում է կրակով+։ 10  «Հպատակվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված+։Ես կմեծարվեմ ազգերի մեջ+Եվ կմեծարվեմ երկրի վրա»+։ 11  Զորքերի Տեր Եհովան մեզ հետ է+.Հակոբի Աստվածը ապահով բարձունք է մեզ համար+։ (Սելա)

Ծանոթագրություններ