Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում

Ինչո՞ւ եմ մարմնիս վրա կտրվածքներ անում

 Վնասվածքներ հասցնելու ձև

 Վնասվածքներ հասցնելու ձևերից մեկը մարմնի վրա սուր գործիքով կտրվածքներ անելն է։ Որոշ մարդիկ այրվածքներ, կապտուկներ են առաջացնում իրենց մարմնի վրա կամ հարվածում են իրենք իրենց։ Այս հոդվածում կխոսվի մարմնի վրա կտրվածքներ անելու մասին, սակայն քննարկվող սկզբունքները վերաբերում են վնասվածքներ հասցնելու բոլոր ձևերին։

 Ստուգիր իմացածդ՝ ճիշտ է թե սխալ։

  1.   Միայն աղջիկներն են կտրվածքներ անում իրենց մարմնի վրա։

  2.   Կտրվածքներ անելը հակասում է Ղևտական 19։28-ում գրված աստվածաշնչյան պատվերին, որն ասում է. «Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք»։

 Ճիշտ պատասխանները։

  1.   Սխալ է։ Թվում է, թե այդ խնդիրը աղջիկների շրջանում ավելի տարածված է, սակայն տղաները նույնպես կտրվածքներ են անում իրենց մարմնի վրա և այլ ձևերով վնասվածքներ հասցնում իրենց։

  2.   Սխալ է։ Ղևտական 19։28-ը վերաբերում է հին հեթանոսական արարողություններին, ոչ թե այն սովորությանը, որի մասին խոսվում է այս հոդվածում։ Այնուամենայնիվ, մեր սիրառատ Ստեղծիչը չի ցանկանում, որ մենք վնասենք մեզ (1 Կորնթացիներ 6:12; 2 Կորնթացիներ 7:1; 1 Հովհաննես 4:8

 Ինչո՞ւ են ոմանք կտրվածքներ անում իրենց մարմնի վրա

 Ստուգիր իմացածդ. ո՞ր տարբերակն է ճիշտ։

 Ոմանք կտրվածքներ են անում իրենց մարմնի վրա, քանի որ

  1.   այդպես փորձում են մեղմել էմոցիոնալ ցավը,

  2.   ուզում են ինքնասպան լինել։

 Ճիշտ է 1-ին պատասխանը։ Նրանք, ովքեր կտրվածքներ են անում իրենց մարմնի վրա, հիմնականում չեն ուզում մահանալ, այլ պարզապես ուզում են ազատվել էմոցիոնալ ճնշվածությունից։

 Նկատի առ, թե ինչ են ասում որոշ երիտասարդներ։

 Սիլիա. «Դա ինձ հանգստացնում էր»։

 Թամարա. «Դա միակ ելքն էր ինձ համար։ Գերադասում էի ֆիզիկական ցավ զգալ, քան էմոցիոնալ»։

 Քարի. «Կտրվածքներ անելով՝ կենտրոնանում էի ֆիզիկական ցավի վրա և մոռանում էի տխրությանս մասին»։

 Ջերին. «Ամեն անգամ մարմնիս վրա կտրվածքներ անելով՝ ես կտրվում էի իրականությունից և դադարում էի խնդիրներիս դեմ պայքարելուց»։

 Եթե նման խնդիր ունես, ինչպե՞ս կարող ես վերջ դնել դրան

 Եհովա Աստծուն աղոթելը կարևոր քայլ է կտրվածքներ անելու սովորությունից ազատվելու համար։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5:7

 Առաջարկ։ Սկզբում գուցե կարճ աղոթես Եհովային՝ պարզապես ասելով՝ «օգնիր ինձ»։ Ժամանակի ընթացքում դու կկարողանաս բացել քո սիրտը և պատմել զգացումներիդ մասին «ամենայն մխիթարության Աստծուն» (2 Կորնթացիներ 1:3, 4

 Աղոթքը հոգեպես թեթևանալու միջոց չէ։ Դա հաղորդակցություն է քո երկնային Հոր հետ, որը խոստանում է. «Ես.... կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (Եսայիա 41:10

 Շատերը, ովքեր պայքարել են կտրվածքներ անելու սովորության դեմ, մխիթարվել են՝ խոսելով իրենց ծնողի կամ մեկ ուրիշ վստահելի անձնավորության հետ։ Տեսնենք, թե ինչ են ասում երեք երիտասարդներ։

 Հարցեր խորհրդածելու համար

  • Ո՞ւմ կդիմեիր օգնության համար։

  • Քո խնդրի մասին ի՞նչ կարող ես ասել Եհովա Աստծուն աղոթելիս։

  • Նշիր երկու միջոց (բացառությամբ՝ վնասվածքներ հասցնելը), որոնք կօգնեն քեզ ազատվելու անհանգստությունից կամ սթրեսից։