Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Սխալ բան կա՞ համասեռամոլության մեջ

Սխալ բան կա՞ համասեռամոլության մեջ

 «Անցումային տարիքում ես մի լուրջ խնդիր ունեի. ինձ դուր էին գալիս իմ սեռի անհատներ։ Մտածում էի, որ դա ժամանակավոր բան է, բայց այդ զգացումները մինչև հիմա անհանգստացնում են ինձ» (Դեյվիդ, 23 տարեկան)։

 Դեյվիդը քրիստոնյա է և ցանկանում է հաճեցնել Աստծուն։ Բայց կարո՞ղ է նա հաճեցնել Աստծուն, եթե համակրում է իր սեռի մարդկանց։ Ո՞րն է Աստծու տեսակետը համասեռամոլության վերաբերյալ։

 Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Համասեռամոլության հանդեպ վերաբերմունքը ժամանակաշրջանից ժամանակաշրջան և մշակույթից մշակույթ գուցե տարբեր լինի։ Սակայն քրիստոնյաները չեն առաջնորդվում տարածված կարծիքներով և «ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված» չեն (Եփեսացիներ 4:14)։ Համասեռամոլության (և ցանկացած սխալ վարքի) մասին նրանց տեսակետը հիմնված է Աստվածաշնչի վրա։

 Համասեռամոլության վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները հստակ են։ Աստծու Խոսքում ասվում է.

  •  «Տղամարդու հետ չպառկես այնպես, ինչպես կնոջ հետ ես պառկում» (Ղևտական 18:22

  •  «Աստված, նրանց սրտի ցանկությունների համեմատ, նրանց մատնեց.... խայտառակ կրքերի, որովհետև.... նրանց էգերը բնական սեռական հարաբերությունները փոխեցին անբնականի հետ» (Հռոմեացիներ 1:24, 26

  •  «Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6:9, 10

 Իրականում, Աստծու սահմանած չափանիշները վերաբերում են բոլոր մարդկանց՝ անկախ նրանից, թե ինչ ցանկություններ ունեն նրանք՝ հոմոսեքսուալ, թե հետերոսեքսուալ։ Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնազսպվածություն դրսևորի, երբ իր մեջ ցանկություն է առաջանում դրսևորել Աստծուն տհաճ վարվելակերպ (Կողոսացիներ 3:5

 Արդյոք դա նշանակո՞ւմ է...

 Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստվածաշունչը խրախուսում է ատել միասեռականներին։

 Ո՛չ։ Աստվածաշունչը չի խրախուսում ատելություն դրսևորել որևէ մեկի հանդեպ՝ լինի նա ավանդական թե ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդ։ Ընդհակառակը՝ այն պատվիրում է «ձգտել խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ»՝ անկախ նրանից, թե ինչ ապրելակերպ ունեն նրանք (Եբրայեցիներ 12:14)։ Ուստի սխալ է բուլիինգի ենթարկել նրանց, ովքեր համասեռամոլ են, ատելությունից դրդված՝ վնաս հասցնել նրանց կամ մեկ այլ կերպ վատ վերաբերմունք դրսևորել նրանց նկատմամբ։

 Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ քրիստոնյաները պետք է դեմ դուրս գան միասեռ ամուսնություններ թույլատրող օրենքներին։

 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ համաձայն ամուսնության վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշի՝ ամուսնական միությունը պետք է լինի միայն մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև (Մատթեոս 19:4–6)։ Սակայն քանի որ միասեռ ամուսնությունների վերաբերյալ մարդկային օրենքների քննարկումը կապ ունի քաղաքականության հետ, ոչ թե բարոյականության, քրիստոնյաները, հետևելով աստվածաշնչյան պատվերին, չեզոքություն են պահում (Հովհաննես 18:36)։ Նրանք ո՛չ պաշտպանում են և ո՛չ էլ դեմ են դուրս գալիս պետության օրենքներին, այդ թվում՝ միասեռ ամուսնությունների և համասեռամոլության հետ կապված օրենքներին։

 Իսկ կարո՞ղ է...

 Իսկ կարո՞ղ է համասեռամոլությամբ զբաղվող անձնավորությունը փոխվել։

 Այո՛։ Փաստն այն է, որ առաջին դարում եղել են մարդիկ, ովքեր փոխվել են։ Այն բանից հետո, երբ Աստվածաշունչն ասում է, որ համասեռամոլները չեն ժառանգելու Աստծու Թագավորությունը, նշում է. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին» (1 Կորնթացիներ 6:11

 Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք, ովքեր դադարում են համասեռամոլությամբ զբաղվելուց, այլևս որևէ ցանկություն չեն ունենում վերադառնալու իրենց նախկին ապրելակերպին։ Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է. «Հագեք նոր անձնավորությունը, որը նորոգվում է ճշգրիտ գիտելիքներով» (Կողոսացիներ 3:10)։ Փոփոխությունը շարունակական պրոցես է։

 Իսկ կարո՞ղ է այն անձնավորությունը, ով ցանկանում է ապրել Աստծու չափանիշների համաձայն, սակայն դեռ համասեռամոլության հակում ունի, ճնշել այն։

 Անհատն ինքն է որոշում դրսևորել, թե ճնշել իր մեջ առաջացած ցանկացած հակում։ Ինչպե՞ս նա կարող է ճնշել վատ հակումը։ Աստվածաշունչն ասում է. «Շարունակեք ընթանալ ոգով և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի» (Գաղատացիներ 5:16

 Նկատի առնենք, որ վերոնշյալ համարում չի ասվում, թե անհատը մարմնական որևէ ցանկություն չի ունենա։ Սակայն եթե նա ունենա հոգևոր լավ սովորություններ՝ ուսումնասիրի Աստվածաշունչը և աղոթի, այնքան ուժ կունենա, որ կկարողանա դիմադրել այդ ցանկությանը։

 Դեյվիդը, որի մասին նշվեց սկզբում, զգաց այս խոսքերի ճշմարտացիությունը հատկապես այն ժամանակ, երբ իր քրիստոնյա ծնողներին պատմեց, որ պայքարում է սխալ հակումների դեմ։ Նա ասում է. «Ուսերիցս ծանր բեռ ընկավ։ Ես իմ պատանեկան տարիներից ավելի շատ ուրախություն ստացած կլինեի, եթե նրանց ավելի շուտ պատմած լինեի իմ խնդրի մասին»։

 Ի վերջո, մեր երջանկությունը կախված է Եհովայի չափանիշները պահելուց։ Մենք վստահ ենք, որ դրանք «արդար են, ուրախացնում են սիրտը», և որ «դրանք պահելու մեջ մեծ վարձատրություն կա» (Սաղմոս 19:8, 11